Իմ ուսումնական տարին Սեն-Սիր ռազմական հատուկ դպրոցի երրորդ Գումարտակում [fr]

Ֆրանսիացի սպաներ պատրաստող Սեն-Սիրի ռազմական դպրոց ընդունվեցի 2015թվականի օգոստոսին, որպես 3-րդ գումարտակի ուսանող սպա : Ստանում ֆրանսիացի սպաների կրթական եռամյա ծրագրով նախատեսված նույն կրթությունը:

Ուսումնառության առաջին տարին կազմաված էր ռազմական և ակադեմիական մեկական կիսամյակներից: Շատ բան սովորեցի ռազմական կիսամյակի ընթացքում : Ստացա անհատ մարտիկի, թիմի, խմբի և սեկցիայի ավագի կրթություն : Իմ կարծիքով այդ կիսամյակը շատ ուսանելի էր: Սեն-Սիրում ստացած կրթությունը շատ ընդգրկուն է իչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր տեսակետից:

Ակադեմիական կիսամյակի ընթացքում ստացել եմ սոցիալական և քաղաքական ոլորտի գիտելիքներ: Բոլոր դասընթացները ֆրանսերենով էին, որի շնորհիվ շատ արագ առաջացա լեզվի իմացության մեջ, իսկ ֆրանսերեն լեզվի դասընթացների շնորհիվ սովորեցի ճիշտ գրել և կարդալ ֆրանսերեն: Այդ կիսամյակի ընթացքում դասավանդվեցին նաև տեսագիտության,իրավաբանության և միջազգային հարաբերություննրի հիմունքներ: Բոլոր դասընթացները շատ հետաքրքիր էին և ինձ թույլ տվեցին խորացնել գիտելիքներս և զարգացնել սպայի իմ մշակույթը:

Ավելին, առաջին տարվա ընթացքում, ինձ փոխանցվեցին նաև Սեն Սիրի ավանդույթները:

Եզրակացնելով ասեմ, որ Սեն Սիրում ուսումնառության առաջին տարում ստացա ռազմական, ակադեմիական և հումանիտար կրթություն: Հիացած եմ իմ նկատմամաբ ֆրանսաիցի սպաների ցուցաբերած ընդունելությունից և շատ լավ ինտեգրվել եմ Գեներալ Սեն-Հիլիեի անվան ապագա շրջանավարտների կուրսում:

Հայ ուսանող սպա Ռուբեն ԽԱՉԱՏՐՅԱՆ

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ