Ժողովրդավարությունն այսօր. Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերի երիտասարդների վկայությունը [fr]

JPEG

Ժողովրդավարությունն այսօր ՀԿ-ն հրավիրել էր Մինսկի խմբի ներկայացուցիչներին (Ֆրանսիա, Ռուսաստան և Միացյալ Նահանգներ) լսելու Ադրբեջանի հետ սահմանակից և շարունակ գնդակոծման ենթարկվող գյուղերի տասնյակ երիտասարդների վկայությունները:

Վերջիններս նկարագրեցին իրենց ապրած փորձը և զգացումները, որ այդ իրավիճակը, մասնավորապես գյուղի ուղղությամբ ամենօրյա կրակոցները ներշնչում են իրենց. «Նրանք վեց օր անընդմեջ գնդակոծեցին, երբևէ նման բան չէի տեսել»:

Հանդես եկող երիտասարդների մեծ մասը ՀԿ-ի աջակցությամբ ներգրավված են իրենց համայնքի օգնության ծրագրերում:

Ժողովրդավարությունն այսօր-ը հասարակական կազմակերպություն է, որը 1994թ.-ից ակտիվորեն ներգրավված է Մարդու իրավունքների, մասնավորապես կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում: ՀԿ-ն նաև գործունեություն է ծավալում խաղաղության երկխոսության ոլորտում:

Հայերեն տեսանյութ (Ժողովրդավարությունն այսօր ՀԿ-ի ֆեյբուքյան էջը):

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ