Ժան-Մարկ Էյրոն կմասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 31-րդ նստաշրջանին

Ս.թ. փետրվարի 29-ին, Ժան-Մարկ Էյրոն Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 31-րդ նստաշրջանին : Սրանով նա կամենում է վերահաստատել Ֆրանսիայի հաստատակամ հանձնառությունը ի շահ Մարդու իրավունքների համընդհանրության և մեր աջակցությունը բերել Մարդու իրավունքների խորհրդին:

Արդեն տաս տարի է այս կազմակերպությունը համախմբում է միջազգային հանրությանն ընդդեմ Մարդու իրավունքների հետ կապված մտահոգիչ իրավիճակների: Նա նպաստում է, որ Մարդու իրավունքների պաշտպանությունը դրվի միջազգային հարցերի առանցքում :

Այս առիթով, պրն. Ժան-Մարկ Էյրոն կհանդիպի Միավորված Ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, Մարդու իրավունքների հարցով գերագույն կոմիսարին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահին և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Սիրայի հարցերով հատուկ ներկայացուցչին:

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ