Ժան-Կլոդ Գոդենի Հայաստան կատարած այցի հաջողությունը [fr]

Երևանի քաղաքապետարանի հրավերով, Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին պատգամավորներ և գործարարներ, հոկտեմբերի 23-ից 27-ը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան:
Ժան-Կլոդ Գոդենը հանդիպեց երկրի բարձրագույն ղեկավարների` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Երաևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և մի շարք նախարարների հետ:

Մարսելի և Հայաստանի միջև համագործակցության շրջանակներում իրականացված այս այցի ընթացքում թարմացվեց Երևան և Մարսել քաղաքները միավորող գործընկերության համաձայնագիրը: Դրանից զատ, պարոն Գոդենը հովանավորեց ՀՖՀ-ի և Էքս- Մարսել համալսարանի միջև ստորագրված մտադրության մասին համաձայնագրը, որը միտված է էլ ավելի մերձեցնել երկու հաստատությունները և նպաստել ուսանողների փոխանակմանը, ինչպես նաև Մարսելի հիվանդանոցների հանրային աջակցության և Սուրբ Աստվածամայր հիվանդանոցի միջև ստորագրված համաձայնագրի արձանագրությունը:

JPEG - 107.8 ko
M. Jean-Claude Gaudin avec le Maire d’Erevan et l’Ambassadeur de France à l’école 52 de Shengavit Պրն. Ժան-Կլոդ Գոդենը Երևանի քաղաքապետի և Ֆրանսիայի դեսպանի հետ Շենգավիթի թիվ 52 դպրոցում

Մարսելի պատվիրակության այցը, որի կազմում ներգրավված էին մեծ թվով հայտնի գործարարներ, վկայում էր նաև առևտրական հարաբերությունների ծավալի մասին: Ավելի քան 40 ֆրանսիացի և 50 հայ գործարարներ մասնակցեցին հայ-ֆրանսիական գործարար ֆորումին, որը կազմակերպվել էր ՀՀ Էկոնոմիկայի և Սփյուքի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, Մարսելի Առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի տնտեսական զարգացման ֆորումի կողմից: Այս առիթով, Ֆրանսիայի դեսպանը կոչ արեց ֆրանսիացի գործարարներին ներդրումներ անել Հայաստանում և արտահանել այս երկիր, որի շուկայում ստեղծված են բոլոր նպաստավոր պայմանները ֆրանսիական ընկերությունների համար: Վերջապես, Մարսելի հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը և Հայ-ֆրանսիական գործարար ակումբը ստորագրեցին համաձայնագիր, որով ամրագրեցին իրենց համագործակցությունը:

JPEG - 79.9 ko
La Chambre de Commerce et d’Industrie franco-arménienne de Marseille et le Club d’affaires franco-arménien sont désormais partenaires. Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը և Հայ-ֆրանսիական գործարար ակումբն այսուհետ գործընկերներ են

Մարսելի պատվիրակության այցի լուսանկարները դիտեք այստեղ

Լուսանկարները` Դեսպանության մամլո ծառայության և ՀՀ պատկան հաստատությունների

տպագրված ... 12/11/2013

Էջի սկիզբ