Ժան-Բատիստ Լըմուանի այցը (մարտի 29-31 2018թ) [fr]

Մարտի 29-ից մարտի 31-ը Երևան կայցելի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարին առընթեր պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը: Այցի ընթացքում նրան կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Այս այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը պատրաստվում է հոկտեմբերի 11-ից 12-ը հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը: Այս առիթով, պետքարտուղարը կողջունի Հայաստանի իշխանությունների հանձնառությունը ի նպաստ ֆրանկոֆոնիայի արժեքների և զրուցակիցների հետ կքննարկի գագաթնաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Ժան-Բատիստ Լըմուանը ՀՀ իշխանություններին կհավաստիացնի Ֆրանսիայի, որպես Մինսկի խմբի համանախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորման ուղիների որոնման հանձնառության մասին : Նաև կհավաստիացնի 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում Եվրամիության հետ Հայաստանի մերձեցման գործընթացին Ֆրանսիայի աջակցության մասին :

Այս այցի շրջանակներում Ժան-Բատիստ Լըմուանը կաշխատի նաև Հայաստանի հետ մեր համագործակցության ամրապնդման ուղղությամբ : Մեր երկկողմ հարաբերությունները հարուստ են և խոր արմատներ ունեն պատմության մեջ :Քաղաքական երկխոսությունը երկու երկրների միջև շատ հագեցած է, ինչի մասին վկայում է հունվարի 23-ին նախագահ Սերժ Սարգսյանի կատարած այցը Փարիզ : Ֆրանսիան Հայաստանում կարևոր ներդրող է, մասնավորապես գյուղմթերքների, ջրամատակարարման և բանկային ծառայությունների ոլորտներում: Ժան-Բատիստ Լըմուանը զրուցակիցների հետ կքննարկի այս ներուժը զարգացնելու և երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը, որը 2017թվականին կազմել է շուրջ 50 միլիոն եվրո, ավելացնելու միջոցներին առնչվող հարցեր: Նա կայցելի ֆրանսիական դպրոց, Ալիանս ֆրանսեզ, ինչպես նաև Հայաստանում ֆրանսիական համալսարան, որը 20 տարվա ընթացքում հազարավոր հայ ուսանողներ:

տպագրված ... 30/03/2018

Էջի սկիզբ