«Թևիկը կամ տոտիկը» ֆիլմի հաջողությունը [fr]

Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում, Ֆրանսիայի դեսպանությունը չորեքշաբթի` մարտի 27-ին, Երևանի Մոսկվա կինոթատրոնում կազմակերպել էր ֆրանսիական «Թևիկը կամ տոտիկը» ֆիլմի ցուցադրումը:

Ներկա գտնվող 250 հանդիսատեսները հմայված էին ֆրանսիական կինոկատակերգության մեծ դասական Լուի դը Ֆյունեսի խաղով, որի մահվան երեսնամյա տարելիցի շրջանակներում ցուցադրվեց ֆիլմը :

Դեսպանության Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կազմակերպած այս միջոցառումը առաջին սեանսն էր «Ֆրանսիական կինոյի հինգշաբթիներ» շարքի, որը նախատեսում է տարվա ընթացքում ամսեկան մեկ ֆիլմի ցուցադրում ֆրանսերենով`անգլերեն ենթագրերով:

Բացման խոսքում, Դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, պարոն Ժան-Միշել Կասբարյանը ողջունեց երիտասարդ հանդիսատեսների` այդ թվում ֆրանսերեն սովորող ուսանողների զանգվածային մասնակցությունը: Նա ներկայացրեց «Հինգշաբթիների» ոգին, որի նպատակն է հանդիսատեսների հետ հանդիպումների ընթացքում նրանց համար բացահայտել ֆրանսիական որևէ ֆիլմ`կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների շուրջ քննարկումների միջոցով:

Ֆրանսիայի Դեսպանությունը, ապրիլի 27-ին ժամը 16.00-ին հրավիրում է Մոսկվա կինոթատրոն, ֆիլմաշարի երկրորդ սեանսին`«Իսպանական պանդոկ» ֆիլմի ցուցադրությամբ :

JPEG - 30.1 ko

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ