Ընդունելություն ի պատիվ Էֆելի անվան գերազանցության կրթաթոշակի մրցանակակիրների


Ապրիլի 20-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ընդունեց Էֆելի անվան գերազանցության կրթաթոշակի մրցանակակիրներին: 2017 թվականի դափնեկիրներից երկուսը Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտներ են:


Էֆելի անվան գերազանցության կրթաթոշակը Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության կողմից մշակված ծրագիր է, որը Ֆրանսիայի բարձրագույն ուսումնական հաստատություններին հնարավորություն է տալիս լավագույն արտասահմանցի ուսանողներին ներգրավելու մագիստրոսի և դոկտորի դիպլոմ շնորհող դասընթացներում: Այն հնարավորություն է տալիս մասնավոր կամ պետական սեկտորներում, ճարտարագիտության, տնտեսագիտության և կառավարման, իրավունքի և քաղաքագիտության ոլորտներում պատրաստելու օտարերկրացի ապագա որոշում կայացնող մասնագետների:


Այս տարի քննարկվել է շուրջ 1500 թեկնածություն և 370 միջազգային դափնեկիրներից երկու հայ ուսանող արժանացել են կրթաթոշակի՝ մագիստրատուրայում և դոկտորանտուրայում սովորելու համար: Այս երկու ուսանողները, ինչպես նաև 2000 թվականից ի վեր 13 դափնեկիրներից 8-ը՝ Ֆրանսիական համալսարանի շրջանավարտներ են:


Պարոն դեսպանը շնորհավորեց 2017թվականի երկու դափնեկիրներին և ողջունեց նրանց նշանակալի ուղին:
Անատոլի Չերնյաևը ՀՖՀ-ի Մարքեթինգ և վաճառք ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող է : 2016 թվականին ՀՀ ԿԳ նախարարության կողմից հասարակագիտության ոլորտում ճանաչվել է Հայաստանի լավագույն ուսանող: Նա կշարուանկի ուսումը Լիոնի Ժան-Մուլեն համալսարանում:
Գայանե Հարությունյանը ՀՖՀ-ի առաջին դոկտորանտներից է: Օրենսդրական գործընթացների համեմատական վերլուծությունը Հայաստանում և Ֆրանսիայում թեմայով թեկնածուական ատենախոսությունը նա սկսել է 2016-ին : Իր հետազոտական աշխատանքը նա կշարունակի Կլերմոն-Ֆերանի Օվերնյի համալսարանում:

տպագրված ... 21/04/2017

Էջի սկիզբ