Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը ի պատրվ Ֆրանսիացի խորհրդարանականների [fr]

Այս չորեքշաբթի, փետրվարի 20-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը ընդունելություն էր կազմակերպել ի պատիվ Արտերկրում ապրող ֆրանսիացիների հարցերով սենատոր` տիկին Գարիո-Մեյլամի և Լուարա դեպարտամենտի պատգամավոր, Ազգային Ժողովի Ֆրանս-հայկական բարեկամության խմբի նախագահ` պարոն Ֆրանսուա Ռոշբլուանի, ովքեր Հայաստան էին ժամանել, փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Ընդունելությանը ներկա էր նաև Հայաստանի Ազգային Ժողովի Ֆրանս-հայկական բարեկամության խմբի նախագահ պարոն Արա Բաբլոյանը :

JPEG - 67 ko
Ֆրանսիայի դեսպանը և Առաջին խորհրդականն ընդունում են տիկին Գարիո-Մեյլամին և պարոն Ռոշբլուանին

Առավոտյան, տիկին Գարիո-Մեյլամին ընդունեց Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը` ներկայացնելով նախարարության գործունեությունն ու ծրագրերը : Սենատորը, որ առաջին անգամ էր Հայաստանում, այցելեց նաև Երևանի ֆրանսիական մանկապարտեզ և ֆրանսիական դպրոց, ինչպես նաև Ալիանս ֆրանսեզի նոր մասնաշենք, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2012թ. հոկտեմբերին : Հյուպատոսական ընդունելության ընթացքում, նա զրուցեց Հայաստանում Ֆրանսիական համայնքի անդամների հետ :

Դեսպանատանը կայացած ընդունելության ընթացում, պարոն Ռոշբլուանը ներկայացրեց Հայաստանով անցած իր ճանապարհը` 1991թ. անկախությունից ի վեր :

JPEG - 63.7 ko
Ֆրանսիայի դեսպանը ընդունում է Հայաստանի խորհրդարանի Ֆրանս-հայկական բարեկամության խմբի նախագահ պարոն Արա Բաբլոյանին

Ընդունելությունը առիթ էր ֆրանսիացի խորհրդարանականների համար` զրուցելու ֆրանսիական համայնքի անդամների հետ, որոնց թվում էին ձեռնարկությունների ղեկավարներ, կրթական հաստատությունների աշխատակիցներ, ասաոցիացիաների պատասխանատուներ :

Մինչ այդ, ֆրանսիացի դիտորդները հրավիրված էին ժողովի, նախագահական ընտրությունների վերաբերյալ իրենց դիտարկումներն ամփոփելու նպատակով :

JPEG - 55.8 ko
Ֆրանսիայի դեսպանը և տիկին Գարիո-Մեյլամը զրուցում են "Nouvelles d’Arménie" ամսագրի թղթակից տիկին Զառա Նազարյանի հետ

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ