Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը Ֆրանսիական համալսարանի նախկին ուսանողների համար, 2016թ. հոկտեմբերի 6. [fr]

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, Ն.Գ. պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն և Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) ռեկտոր, պարոն Ժան-Մարկ Լավեստը 2016թ. հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի դեսպանատանն ընդունեցին ՀՖՀՀ-ի ավելի քան 200 նախկին ուսանողների:

ՀՖՀՀ-ի ստեղծումից՝ 2000 թվականից ի վեր, սա ՀՖՀՀ-ի նախկին շրջանավարտների նման մասշտաբի առաջին հավաքույթն է:

ՀՖՀՀ-ն, որ ֆրանսիական դիպլոմներ է շնորհում իրավաբանություն, ֆինանսներ, կառավարում և մարկեթինգ մասնագիտություններից, այսօրվա դրությամբ ունի 1456 նախկին շրջանավարտ: Ներկայումս ՀՖՀՀ-ի բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի բաժիններում սովորում է 1100 ուսանող: Աշխատաշուկայում ՀՖՀՀ-ի շրջանավարտների ներգրավման միջին տոկոսը կազմում է 81,4% : Նախկին շրջանավարտներից շատերն այսօր գրավում են բարձր պաշտոններ Հայաստանի գերատեսչություններում և խոշոր ձեռնարկություններում:

Այս համայնքն էլ հենց կազմում է ՀՖՀՀ-ի ALUMNI ցանցը, որն իր անդամներին հնարավորություն է տալիս պահպանել և զարգացնել շփումները և աշխատանքի որոնման կամ կարիերիայի զարգացման համար օգտվել մասնագիտական առաջարկների հնարավորություններից:

Այս նախաձեռնությունն ընդգրկված է « France Alumni »՝ 35 000 անդամ ունեցող համաշխարհային ցանցի շրջանակներում, որն ստեղծվել է 2014 թվականին, Ֆրանսիայի Արտգործնախարարության կողմից և իր կազմում արդեն իսկ ընդգրկում է ինչպես ՀՖՀՀ -ի բազմաթիվ ուսանողներ, այնպես էլ ուրիշ բուհերի նախկին շրջանավարտներ, որոնք բարձրագույն կրթություն են ստացել Ֆրանսիայում, մասնավորապես՝ ֆրանսիական կառավարության կրթաթոշակով:
Հայաստանում « France Alumni » հարթակը մեկնարկել է մեկ տարի առաջ՝ 2015թ. հոկտեմբերի 9-ին՝ Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար, պրն. Հարլեմ Դեզիրի ներկայությամբ :

Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ, « France Alumni » ցանցն օգտվում է միայն իր անդամների համար նախատեսված միջոցառումներից՝ հանդիպումներ ձեռնարկությունների հետ, տեղեկատվություն կրթաթոաշների ծրագրերի մասին, հրավեր մշակութային միջոցառումների և այլն:

Օտարերկրացի ուսանողների թվով Ֆրանսիան աշխարհում երրորդ երկիրն է: Իսկ հայ ուսանողների թվով՝ Եվրոպայի երկրորդ երկիրը. վերջին 5 տարիների ընթացքում 900 հայ ուսանող գրանցվել են ֆրանսիական բուհեր:

Մանրամասն տեղեկությունների համար՝
http://ufar.am/U/
https://www.francealumni.fr/fr/poste/armenie/

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ