Էրեբունու հնագիտական պեղումները շարունակվում են [fr]

Արդեն հինգերորդ տարին անընդմեջ, Ֆրանսիայի Արտգործնախարարության և Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) աջակցությամբ, Էրեբունիում պեղումներ են իրականացնում ֆրանսիացի հնագետներ Ստեֆան Դեշամպը և Ֆրանսուա Ֆիշեն:

Ֆրանսիայի դեսպան, պրն. Անրի Ռենոն, ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի ուղեկցությամբ հունիսի 23-ին այցելել էր Էրեբունի պատմահնագիտական արգելոց: Այցի ընթացքում հնագետները նրանց ներկայացրին իրենց վերջին գտածոները, որոնք նոր լույս են սփռում Հայաստանի պատմության վրա:

Այս պեղումները, որ իրականացվում են Հնէաբանության և էթնոգրաֆիայի հետազոտական ինստիտուտի տնօրեն Պավել Աստրյանի ղեկավարությամբ աշխատող ուսանողների մասնակցությամբ, կարող են նոր տեղեկություններ բացահայտել ուրարտական շրջանից, որի ընթացքում ամրոցը կառուցվել է, աքեմենյան տիրապետության շրջան անցման մասին:

JPEG - 317.6 ko
Les trésors archéologiques, preuves de l’Histoire Հնագիտական գանձերը` Պատմության վկաներ
JPEG - 313.2 ko
La cinquième campagne de fouilles depuis l’ouverture du chantier en 2007 2007թ. աշխատանքներն սկսելուց ի վեր, սա պեղումների հինգերորդ փուլն է
JPEG - 305.9 ko
La presse recueille les impressions de l’Ambassadeur Դեսպանը կիսում է տպավորությունները մամուլի հետ
JPEG - 572.9 ko
Les acteurs du projet Ծրագրի դերակատարները

տպագրված ... 26/06/2018

Էջի սկիզբ