Էռնստ Լյուբիչի « Մարդը, որին սպանել եմ » ֆիլմը

Հակիրճ բովանդակությունը. Ֆիլմն սկսվում է Փարիզում, 1919թ. նոյեմբերի 11-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտն ազդարարող հրադադարի առաջին տարեդարձի օրը : Պատերազմի վետերան Պոլ Ռընարը խոստովանում է քահանային, որ հակամարտության տարիներին մի գերմանացի զինվոր է սպանել այն պահին, երբ վերջինս նամակ էր գրում իր հարազատներին : Չնայած, որ մեղքերի թողություն է ստանում քահանայից, Ռընարին հանգիստ չի տալիս խղճի խայթը : Նա որոշում է մեկնել Գերմանիա, գտնել զինվորի հարազատներին և ներողություն հայցել : Գերմանական մի փոքր քաղաքում, բժիշկ Հոլդրինը և նրա կինն ապրում են պատերազմի ժամանակ Պոլ Ռընարի կողմից սպանված իրենց որդի Վալտերի հարսնացուի՝ Էլզայի հետ : Ֆիլմը պատմում է, թե ինչպես են գերմանցի ընտանիքն ու գյուղի բնակիչները հաղթահարում ցավագին ճանապարհը, որը նրանց տանում է ատելությունից մինչև հաշտեցում, անցնելով սգի և ներման միջով :

Ֆիլմն անգլերեն ենթագրերով կցուցադրվի Մոսկվա կինոթատրոնի փոքր դահլիճում, ուրբաթ, սեպտեմբերի 19-ին, ժամը 18.00 : Մուտքն անվճար է :

publié le 17/09/2014

haut de la page