Էլեն Սեգարան հյուրընկալվեց Ֆրանսիայի դեսպանատանը [fr]

Էլեն Սեգարայի` Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած համերգով, որին մասնավորապես ներկա էին ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ վարչապետի տիկին Գոհար Սարգսյանը, Արտաքին գործերի նախարար պարոն Էդվարդ Նալբանդյանը` իր տիկնոջ ուղեկցությամբ, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Անրի Ռենոն, մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի միամսյակը Հայաստանում:

Մոտ մեկուկես ժամ տևողությամբ համերգի ընթացքում Էլեն Սեգարան հուրախություն ներկաների կատարեց իր երգացանկի ամենագեղեցիկ երգերը, այդ թվում « Կյանքը քեզ հետ » (« La vie avec toi ») և « Դու սիրում ես նրան » (« Elle tu l’aimes ») :

Հաջորդ օրն Էլեն Սեգարան իր այցով պատվեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, որտեղ նրան ընդունեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պարոն Անրի Ռենոն և ՀՀ Արտաքին գործերի նախարարի տիկին Նատալյա Նալբանդյանը : Ընդունելությանը ներկա էին նաև քաղաքականության, մշակույթի, ինչպես նաև լրատվամիջոցների ոլորտի ներկայացուցիչներ :

JPEG - 71.5 ko
Ֆրանսիայի դեսպանն ընդունում է Էլեն Սեգարային

Ֆրանսիայի դեսպանը ողջունեց Էլեն Սեգարային` որպես « սիրո երգերի լավագույն կատարող »-ի : Տիկին Նալբանդյանն իր հերթին ընդգծեց մեծահոգի արտիստուհու տաղանդը, ում « հաջողվեց հուզել հանդիսատեսին »:

JPEG - 76.2 ko
Ֆրանսիայի դեսպանը շնորհակալություն է հայտնում Էլեն Սեգարային իր այցի համար

Էլեն Սեգարան, ով ակնհայտորեն հուզված էր, ցանկանում էր զրուցել ներկաներից յուրաքանչյուրի հետ : Նա խոստացավ շատ շուտով վերադառնալ Հայաստանալ :

JPEG - 68.8 ko
Էլեն Սեգարան` շրջապատված Դեսպանության աշխատակիցներով

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ