Էլեն Սեգարան` Ֆրանկոֆոնիայի դեսպան [fr]

Այս երեքշաբթի, մարտի 19-ին, ՀՀ Արտգործնախարարությունում տրված ընդունելությամբ ազդարարվեց Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի պաշտոնական բացումը` ՀՀ Արտգործնախարար պարոն Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան պարոն Անրի Ռենոյի և ֆրանսիացի հանրաճանաչ երգչուհի Էլեն Սեգարայի ներկայությամբ :

JPEG - 53.2 ko
Արտգործնախարարը զրուցում է Ֆրանսիայի դեսպանի հետ

Նախարարը հիշեցրեց, որ Ֆրանկոֆոնիայի այս միամսյակը առանձնահատուկ է նրանով , որ անց է կացվելու Հայաստանի` Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության լիիրավ անդամ դառնալուց մի քանի ամիս անց:

Կարևորելով Հայաստանի դերը ֆրանկոֆոնիայի զարգացման գործում, Ֆրանսիայի դեսպանը նշեց, որ այս տարի Ֆրանսիայի դեսպանությունը ավելի ակտիվ մասնակցություն կունենա ֆրանկոֆոնիային նվիրված միամսյակին, կազմակերպելով միջոցառումներ, որոնք կընդգրկեն արվեստի ութ ոլորտ` ինը խմբի և 30 ֆրանսիացի արվեստագետի մասնակցությամբ:

JPEG - 62.9 ko
Ֆրանսիայի դեսպանը ողջունում է Հայաստանի դերը ֆրանկոֆոնիայի զարգացման գործում

Էլեն Սեգարան, ով կբացի Ֆրանկոֆոնիայի միամսյակի երեկոն Արամ Խարատրյան համերգասրահում կայանալիք համերգով, իր ներկայությամբ պատվեց ԱԳՆ-ում տրված ընդունելությունը : Այնուհետև Ֆրանսիայի դեսպանի ուղեկցությամբ նա այցելեց երեկոյան կայանալիք համերգի բացառիկ հովանավոր Երևանի կոնյակի գործարան:

JPEG - 66.2 ko
Էլեն Սեգարան համտեսում է հայկական կոնյակը
JPEG - 65 ko
Երևանի կոնյակի գործարան այցելելիս, Էլեն Սեգարային ուղեկցում էր Ֆրանսիայի դեսպանը

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ