Զարգացման ֆրանսիական գործակալություն (ԶՖԳ) [fr]

L'Agence française de développement (AFD) - JPEG
Զարգացման ֆրանսիական գործակալությունը (ԶՖԳ) հանրային հաստատություն է՝ Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության օպերատորը, որը ֆինանսավորում, աջակցում և արագացնում է անցումը դեպի ավելի արդար և կայուն աշխարհ: ԶՖԳ-ն զարգացման հանրային աջակցության և կայուն զարգացման ներդրումների ֆրանսիական հարթակ է, որն իր գործընկերների հետ գտնում է ընդհանուր լուծումներ՝ զարգացող և անդրծովյան երկրների ժողովուրդների համար :

ԶՖԳ-ն ներգրավված է Անդրծովյան և 115 երկրների ավելի քան 4000 տեղական ծրագրերում, ի շահ մարդկության համընդհանուր հարստության՝ կլիմա, կենսաբազմազանություն, խաղաղություն, գենդերային հավասարություն, կրթություն և առողջապահություն : Այսպիսով, այն նպաստում է Ֆրանսիայի և ֆրանսիացիների կողմից ստանձնած կայուն զարգացման նպատակներին : Հանուն ընդհանուր աշխարհի :

2012 թվականից ԶՖԳ-ն գործունեություն ծավալելու թույլտվություն է ստացել Հայաստանում և ՀՀ կառավարության հետ սահմանել չորս առաջնահերթություններ՝ քաղաքաշինության զարգացում, գյուղական համայնքների և ագրոարդյունաբերության զարգացում, մաքուր և վերականգնվող էներգիա և մասնավոր սեկտորի զարգացում :

2018թ. մայիսին Հայաստանի և Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարների միջև ստորագրվեց Զարգացման ֆրանսիական գործակալության և Տնտեսական համագործակցության ներդրումների և խթանման PROPARCO ընկերության հաստատման և գործունեության վերաբերյալ համաձայնագիրը :

ԶՖԳ-ը Հայաստանում գոծունեություն է ծավալում 2012 թվականից՝ «կանաչ և ներառական աճը խթանելու» մանդատի շրջանակներում: Այն աջակցում է ՀՀ կառավարության ենթակառուցվածքների ծրագրերի և բարեփոխումների իրականացմանը սուվերեն և ոչ սուվերեն վարկերի, ինչպես նաև սեփական կապիտալից կամ պատվիրակված հիմնադրամներից՝ մասնավորապես Եվրամիության կողմից տրամադրող դրամաշնորհների միջոցով (Հարևանության ներդրումային հարթակի շրջանակներում):

Ներկայումս ԶՖԳ-ն Հայաստանում աջակցում է՝

  • Սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանների էներգետիկ արդյունավետության վերականգնմանը և բարելավմանը՝ Եվրամիության կողմից ՀՀ Կենտրոնական բանկին և Ազգային հիփոթեքային ընկերությանը տրամադրված վարկի միջոցով :
  • Վեդու ջրամբարի կառուցմանը և ոռոգվող գյուղատնտեսության զարգացմանը Արարատի և Արմավիրի մարզերում ԵՄ վարկի և սուբսիդավորման միջոցով :
  • 2016թ. սկսած, պետական քաղաքականության բարեփոխումներին՝ հարկային, տնտեսական, սոցիալական և բնապահպանական ոլորտներում՝ պետական քաղաքականության վարկի և սեփական կապիտալից տրամադրվող սուբսիդավորման միջոցով :

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք ԶՖԳ-ի պաշտոնական կայք՝ https://www.afd.fr/fr.

PDF - 1.5 Mo
Fiche l’AFD et l’Arménie
(PDF - 1.5 Mo)

տպագրված ... 06/04/2020

Էջի սկիզբ