Զարգացման ֆրանսիական գործակալություն (ԶՖԳ) [fr]

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Ֆրանսիայի զարգացման քաղաքականության գլխավոր դերակատարն է, որն իրականացնում է զարգացող, անցումային տնտեսության երկրների և անդրծովյա տարածքների բնակչության կենսապայմանները բարելավող ծրագրեր:

Ներգրավված լինելով բազմաթիվ սեկտորներում՝ էներգետիկա, առողջապահություն, կենսաբազմազանություն, ջրային ռեսուրսներ, թվային տեխնոլոգիաներ, վերապատրաստում, ՖԶԳ-ի գործունեությունը լիովին համապատասխանում է կայուն զարգացման նպատակներին: 109 երկրներում 85 գործակալություն ունեցող ցանցի միջոցով, ԶՖԳ-ն ներկայումս աջակցում է ավելի քան 3600 զարգացման ծրագրերի: Այդ ծրագրերի իրականացման համար ԶՖԳ-ն 2017թ. հատկացրել է 10,4 մլրդ եվրո:

ԶՖԳ-ն Հայաստանում գործունեություն ծավալելու թույլտվություն է ստացել 2012 թվականին և ՀՀ կառավարության հետ սահմանել չորս գերակա ուղղությունները՝ քաղաքային զարգացում, գյուղական վայրերի զարգացում և ագրոարդյունաբերության աջակցություն, մաքուր և վերականգնվող էներգիա և մասնավոր սեկտորի աջակցություն:

2018թ. Ֆրանսիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրվեց Զարգացման ֆրանսիական գործակալության և Տնտեսական համագործակցության նպատակով ներդրումների և խթանման Proparco ընկերության՝ Հայաստանում հաստատման ու գործունեության մասին համաձայնագիրը :

ԶՖԳ-ն Հայաստանում գործում է 2012թվականից «կանաչ և ներառական աճի» խթանումն ապահովող մանդատի շրջանակներում: Գործակալությունն աջակցում է Հայաստանի կառավարության բարեփոխումների և ենթակառուցվածքների ծրագրերի իրականացմանը, մասնավորապես Եվրամիության կողմից տրամադրվող (Արևելյան հարևանության ներդրումների դյուրացման շրջանակում) ինքնուրույն և ոչ ինքնուրույն փոխառությունների, ինչպես նաև ուղղակի կամ միջնորդավորված սուբսիդիաների միջոցով:

Հայաստանում ԶՖԳ-ն ներկայումս աջակցություն է ցուցաբերում.

  • Կարիքավոր ընտանիքների բնակարանների էներգետիկ արդյունավետության վերականգնմանը և բարելավմանը՝ վարկային գծի հատկացման և ԵՄ-ի կողմից հանրային հիպոթեկային բանկին՝ National Mortgage Company-ին հատկացրած սուբսիդավորման միջոցով :
  • Վեդիի ջրամբարի կառուցմանը և ոռոգվող գյուղատնտեսության զարգացմանը Արարատի և Արմավիրի մարզերում՝ ԵՄ-ի կողմից հատկացվող փոխառության և սուբսիդավորման միջոցով:
  • 2016 թվականից ի վեր աջակցություն է ցուցաբերում հանրային բարեփոխումներին՝ հարկային, տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի ոլորտներում, պետական քաղաքականության վարկի եւ սեփական միջոցներից սուբսիդավորման միջոցով:

Ավելին իմանալու համար այցելեք՝ https://www.afd.fr/fr.

տպագրված ... 14/09/2018

Էջի սկիզբ