Զարգացման ֆրանսիական գործակալության հատկացրած ֆինանսավորումն ուղղված կլինի 3000 հայ ընտանիքի բնակարանային պայմանների բարելավմանը [fr]

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն, որը հանդիսանում է ՀՀ ԿԲԸ-ի մասնաճյուղը, Զարգացման ֆրանսիական գործակալությունից ստացել է 10 մլն. եվրոյի վարկավորում սոցիալապես անապահով խավերի բնակարանային պայմանների բարելավման ծրագրի շրջանակներում, որը հանդիսանում է ԶՖԳ-ի՝ Հայաստանում իրականացրած գործունեության առաջնահերթ նպատակը :

ԶՖԳ-ի տրամադրած այս վարկը թույլ կտա Ազգային հիփոթեքային ընկերությանը, հայաստանյան տասնյակ գործընկեր բանկերի հատկացնել ցածր տոկոսադրույքով ֆինանսավորում, որը վերջիններս կառաջարկեն որպես հիփոթեքային վարկ՝ շուրջ 3000 ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների  :

Նպատակ ունենալով աջակցել կայուն աճին, ԶՖԳ-ն նախատեսում է բնակարանային վերանորոգման միկրովարկեր էներգաարդյունավետության բարձրացման բաղադրիչով։

L'Agence Française de Développement, un acteur de la rénovation urbaine en Arménie - PNG

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ