Զարգազման ֆրանսիական գործակալության և Հայասատնի Հանրապետության միջև ստորագրվեց ֆինանսավորման համաձայնագիր [fr]

JPEG

Արարատյան հարթավայրում ոռոգման ենթակառուցվածքի՝Վեդու ջրամբարի կառուցման ֆինանսավորումը, որի համար ՀՀ կառավարությունը դեռևս 2012թ. դիմել էր Զարգացման ֆրանսիական գործակալությանը, երկրի ջրային պաշարների ապահովման և ոռոգման համակարգի զարգացման առաջնահերթ նպատակներից է:

JPEG

2016թ. հունվարի 26-ին ՀՀ Ֆինանասների նախարար Գագիկ Խաչատրյանը, ԶՖԳ-ի Ասիայի վարչության պետի տեղակալ Ժան-Կլոդ Պիրեսը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ստորագրեցին 75 մլն եվրոյի վարկային համաձայնագիր: Ֆինանսավորման այս համաձայնագիրը կնպաստի բարելավել արտադրողականությունը գյուղատնտեսության ոլորտում, կրճատել արտագաղթը գյուղերից՝ մասնավորապես շնորհիվ աշխատատեղերի ստեղծման: 2012թվականից ի վեր, ԶՖԳ-ն Հայաստանում վարկեր է հատկացրել ավելի քան 100 միջին ձեռնարկությունների, սակայն սա պետությանը տրամադրված առաջին վարկն է:


JPEG

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ