Երևանում OFII-ի ներկայացուցչությունը [fr]

JPEG

Երևանում OFII-ի ներկայացուցչությունը, որը հիմնվել է 2014 թ. մայիսին, իրականացնում է վերաինտեգրման երկկողմ գործունեություն` տնտեսական և սոցիալական աջակցություն տրամադրելով հայ միգրանտներին, ովքեր որոշում են կամավոր վերադառնալ հայրենիք:

Վերահաստատման շրջանակներում կարող է հատկացվել սոցիալական աջակցություն (առաջին անհրաժեշտության իրերի ձեռքբերում, առողջական խնդիրների հետ կապված ծախսերի հոգում, երեխաների համար դպրոցական ծախսերի հոգում), ինչպես նաև մասնագիտական դասընթացների կազմակերպում, որը կնպաստի աշխատանքի տեղավորման հետ կապված հարցերում, և վերջապես կարող է առաջարկվել նյութական, տեխնիկական և ֆինանսական օգնություն սեփական ձեռնարկությունը հիմնելու և իրականցնելու համար :

Այս երեք բաղադրիչի շրջանակներում, OFII-ն սերտորեն համագործակցում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ծառյությունների, տեղական իշխանությունների և երկրի համապատասխան ոլորտի հետ :

30 տոկոս տարեկան աճով, OFII- ի կողմից ֆինանսավորվող վերաինտեգրման ծրագրերի թիվը 2018 թվականին հասել է 144-ի, այդ թվում 73 նոր բիզնես ծրագրեր գյուղատնտեսական, առևտրային եւ արհեստագործական ոլորտներում:
2014 թվականին բացումից ի վեր, Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղակայված Ներկայացուցչությունը մասնակցել է Հայաստանում ավելի քան 500 ծրագրերի ֆինանսավորմանը :

OFII- ի Հայաստանյան ներկայացուցչությունը հանդիսանում է տարածաշրջանային կառույց և նույն գործունեությունն է իրականացնում Վրաստանում և Մոլդովայում:

Հետադարձ կապ`
Représentation de l’Office Français de l’Immigration et de l’Intégration
Ambassade de France en Arménie
8 rue Grigor Loussavorich – 0015 Erevan
Tél : (+374) (0) 60 65 19 50 / ofii.armenie@ofii.fr

Հարցեր կամավոր վերադարձի վերաբերյալ - OFII-ն կարող է պատասխանել…
http://www.retourvolontaire.fr/
և բացահայտեք վերադարձողների պատմություններ

JPEG

տպագրված ... 17/07/2019

Էջի սկիզբ