Երևանի թիվ 119 դպրոցը ֆրանկոֆոն կրթության առանցքային դերակատար [fr]

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, որ ս.թ. ապրիլի 29-ին այցելել էր Բ. Ժամկոչյանի անվ. թիվ 119 ավագ դպրոց, մասնակցելու դպրոցի աշակերտների կողմից բարձր մակարդակով կազմակերպված Ֆրանկոֆոն ներկայացմանը, լրացուցիչ ֆրանսերեն լեզվի ծրագիրը հաջողությամբ անցած 11 աշակերտներին հանձնեց ֆրանկոֆոն դասընթացների վկայականը:

Ամենամյա այս դասընթացները, որ կազմակերպվում են ի հավելումն պաշտոնական ծրագրի, թույլ են տալիս կամավոր սկզբունքով ներգրավված աշակերտներին խորացնել ֆրանսերեն լեզվի և երկրագիտության վերաբերյալ իրենց գիտելիքները և օգտվել գիտական առարկաների ֆրանսերեն դասավանդումից :

JPEG - 41.4 ko
Le public présent a pu assister à un spectacle de qualité
JPEG - 56.8 ko
L’Ambassadeur de France s’est félicité du développement de la Francophonie en Arménie
JPEG - 61 ko
L’Ambassadeur de France remettant l’attestation d’études francophones aux onze élèves récompensés !

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ