<< Ֆրանսիայի համը >>. Երևանը պատվում է ֆրանսիական գաստրոնոմիան [fr]

Ս.թ. մարտի 19-ին տեղի կունենա << Ֆրանսիայի համը/Լավ Ֆրանսիա>> միջոցառումը, որն իր շուրջը կհամախմբի ավելի քան հազար բարձրակարգ խոհարարների աշխարհի հինգ մայրցամաքներում – մատուցվելու է ֆրանսիական ավանդական ընթրիք :

Այս միջոցառման նպատակը, որը կազմակերպել է Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարությունը, հանրահայտ խոհարար Ալեն Դյուկասի մասնակցությամբ, ֆրանսական գաստրոնոմիայի, նրա բարձրակարգ արժանիքների, նորարարության և բազմազանության փառաբանումն է :

Առաջին անգամ այս միջոցառումը կանցկացվի 2015թ.-ի մարտի 19-ին, ի պատիվ ՅՈՒՆԵՍԿՈՅԻ համաշխարհային ոչ նյութական մշակութային արժեքների ցուցակի մեջ <<Ֆրանսիական գաստրոնոմիայի>> գրանցման :

Ըստ Ալեն Դյուկասի << Ֆրանսիական խոհանոցը ներկայացնում է իր շրջապատի ներդաշնակության մեջ դեպի պարզությունը զարգացող մի խոհանոց… որի հենակետը առատաձեռնությունն է, շփվելու բերկրանքը և համի ու գեղեցկության հանդեպ սերը :>>

PNG

Մարտի 19-ին ֆրանսիական ավանդական ընթրիք կկազմակերպվի Ֆրանսիայի Դեսպանատանը՝ շուրջ 60 հրավիրվածների համար :

Երևանի երկու ռեստորան՝ The Club /Ակումբ/ և The Park / Այգի/, նույնպես մասնակցում են այս միջոցառմանը : Նրանց շեֆ-խոհարարները՝ Անահիտ Սարգսյանը /Ակումբ/ և Դավիթ Հարությունյանը /Այգի/, այդ օրը ձեզ կառաջարկեն առանձնահատուկ ճաշացանկ, որը կարժեվորի ֆրանսիական ավանդական խոհանոցը :
Պատվիրե՛ք ձեր սեղանները :

JPEG

JPEG PNG

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ