Երաժշտության տոնը Դեսպանատանը [fr]

Շաբաթ օրը՝ հունիսի 21-ին, Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանությունը երգով նշեց Երաժշտության 32-րդ տոնը, թեման ՝ «Զբոսանք Ֆրանսիայով»

JPEG - 44 ko
Fête de la musique à l’Ambassade de France en Arménie - Arev Prayzan interprétant Paris en tango (Mireille Mathieu)

Այս առիթով ավելի քան 20 երաժիշտ ու երգիչ, փորձառու կամ սկսնակ, իրենց տաղանդն ի դերև հանեցին ավելի քան 170 հանդիսատեսի առջև: Ծրագրում ֆրանսիական երգեր էին՝ դասական երգացանկից մինչև ամենաժամանակակիցները՝ Զազ, Գարու: Չշրջանցվեց նաև Էդիտ Պիաֆը, որի երգերն իր կատարումներով մեծարեց Պատրիսա Կաասը՝ ապրիլին, Ֆրանկոֆոնիայի օրերի բացման առիթով Երևանում տված մենահամերգով:

Հանդիսատեսն այսպիսով մոտ երկու ժամ հնարավորություն ունեցավ վայելելու բազմաթիվ կատարումներ՝ ջերմ և անկաշկանդ մթնոլորտում:

JPEG - 99.8 ko
Arsen Stepanyan et Marianna Hovhannisyan – Roméo et Juliette
JPEG - 101.2 ko
Rima Farsyan - Caruso, dans la version française de Lara Fabian
JPEG - 31.6 ko
Tous les chanteurs ont salué cette soirée musicale riche en belles interprétations
JPEG - 31.6 ko
Les mélomanes de la jeune génération étaient également à l’honneur
JPEG - 20.7 ko
JPEG - 75.9 ko
Երեկոյի ընթացքում Դեսպանը նույնպես երգեց, կատարելով Շարլ Ազնավուրի մի քանի երգ և անասելի հաճույք պատճառելով ներկաներին:

Երաժշտության տոնը Հայաստանում նշվեց նաև երկու անվճար բացօթյա համերգներով՝ Սիրահարների այգում և Շարլ Ազնավուրի անվան հրապարակում: Օրանժ Արմենիա ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված այս երկու միջոցառումների ուշադրության կենտրոնում հայ երիտասարդ երաժիշտներն ու երաժշտասերներն էին՝ սիրող թե արհեստավարժ:

JPEG - 21 ko
Hayk Petrossyan - Deux guitares (Aznavour)
JPEG - 17.7 ko
Krsitine Darbinayan - On ira (Zaz)
JPEG - 39.5 ko
Mariana Poghosyan - Je ne regrette rien (Edith piaf)

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ