Եվրոպայի օրը Երևանում [fr]

Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը 2013թ. մայիսի 25-ին Եվրամիության անդամ պետությունների Դեսպանների մասնակցությամբ նշեց Եվրոպայի օրը:

Առավոտյան երիտասարդներն ու ուսանողները հնարավորություն ունեցան Դեսպանների հետ զրուցելու Եվրոպայի նորությունների շուրջ:

Ֆրանսիայի Դեսպանն իր հերթին ուսանողների հետ քննարկումներ ծավալեց <<Երիտասարդություն և շարժունակություն>> թեմայի շուրջ: Դեսպանն այս առիթով ընգծեց, որ Շենգենյան տարածքի ներսում գույքի և անձանց ազատ տեղաշարժը Եվրամիության ամենամեծ նվաճումներից է: Նա մասնավորապես հիշեցրեց, որ կրթության ոլորտում Եվրամիության նպատակներից մեկն է խթանել Եվրոպան, որպես համաշխարհային կատարելագործման կենտրոն և անել այնպես, որ դրանից օգտվել կարողանան այնպիսի երկրներ, ինպիսին Հայաստանն է:

Ի դեպ, Ֆրանսիայի Դեսպանությունը սույն իրադարձությանը մասնակից էր դարձրել իր գործընկերներին, որպեսզի վերջիններս հայ հանրությանը գովազդեին իրենց գործունեությունը: Ուստի, կրթական (Ֆրանսիական համալսարան, Ֆրանսիական դպրոցներ, Ալիանս ֆրանսեզ) և Իլ դը Ֆրանս, Ռոն-Ալպ և Իզեր շրջանների հետ համագործակցության ցուցատախտակները հայ հասարակությանը իրազեկեցին ֆրանս-հայկական համագործակցության խնդիրների մասին:

Եվրոպայի օրը եզրափակվեց եվրոպական տարբեր երկրներից եկած երաժշտական երեք խմբերի կատարումներով:

JPEG - 75.1 ko
L’Ambassadeur de France, M. Henri Reynaud et le Chef de la délégation européenne, l’Ambassadeur Hristea, entourés des représentants des écoles françaises
JPEG - 58.3 ko
Le stand de l’Alliance Française sur l’Avenue du Nord
JPEG - 79.2 ko
L’Ambassadeur de France à la rencontre du public

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ