Եվրոպայի գրավչությունը. Ֆրանսիան առաջավորների եռյակում [fr]

514. սա 2013թ.-ին Ֆրանսյայում նոր տեղակայված կամ արտադրությունն ընդլայնած ձեռնարկութունների թիվն է :

Ըստ Ֆրահսիայի գրավչության ԷԻ 2014 բարոմետրի, հրապարակված 2014թ.-ի մայիսին, Ֆրանսիան օտարերկրյա ներդրողների համար ամենագրավիչ երկրներից մեկն է, նա հաստատել է իր առաջնային դիրքը մասնավորապես արդյունաբերական ոլորտում / սկսած 2011թ.-ից/ : Նվազման տենդենցը, որը նկատվում էր 2010 –ին, այսպիսով հակադարձվել է :

Առաջին տեղը արդյունաբերական նախագծերում

Ֆրանսիան Եվրոպայում առաջին տեղում է արդյունաբերական նախագծերի թվով : Արդյունաբերական գործունեություն իրականացնող նորաբաց ձեռնարկությունների թիվը աճել է 2013թ.-ի համեմատությամբ / 160՝ 2012-ի 127 –ի դիմաց/ և հայտարարված է 4806 ստեղծված աշխատատեղերի մասին :

JPEG - 48.1 ko
economie.gouv.fr

514 տեղակայում և նոր ընդլայնում 2013թ.-ին

2013թ.-ին Ֆրանսիայում օտարերկրյա ներդնողների շնորհիվ բացվեցին կամ ընդլայնվեցին 514 նոր հաստատություններ, ի տարբերություն 2012թ.-ի գրանցելով 9 % աճ : Ֆրանսիան 2013թ.-ին Եվրոպայում 3-րդ տեղն է գրավում աշխատատեղեր ստեղծող նախագծերի տեղակայման թվով /514/, Մեծ Բրիտանիայիցև Գերմանիայից հետո :

Նա 5-րդ տեղից բարձրացել է 2-րդ տեղը օտարերկրյա ներդրումների շնորհիվ ստեղծված աշխատատեղերի թվով / 14122 -2013թ.-ին, այսինքն 4000-ով ավելի, քան նախորդ տարի + 34%/

Եվրոպայի գրավչականության իկոնոգրաֆիա

JPEG - 50 ko
stratégie.gouv.fr

Ֆրանսիայի գրավչականությունը հիմնվում է գերազանցության սեկտորների վրա

Իրականացված հարցուները վկայում են, որ Ֆրանսիան մեծ համբավ է վայելում իր բարձրակարգ սեկտորներով - էներգետիկա 18%, տրանսպորտ 10%, նորագույն տեխնոլոգիաներ 10%, ինչն էլ ապահովում է օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը : Հարցմանը պատասխանողների մասնակիցների 34% նախընտրում են ներդրումներ անել Ֆրանսիայում / 27% Գերմանիայում կամ Միացյալ Թագավորությունում/

ԷԻ Բարոմետրի հարցումը, որն իրականացվել է օտարերկրյա ձեռնարկատերերի շրջանում, հատկապես մատնանշում է նրա նորարարական կարողությունները, ուժեղ սեկտորների առանձնահատկությունը, ձեռներեցությունը, կրթության մակարդակը և տաղանդավոր մարդկանց գրավելու հմտությունը, ինչպես նաև նրա էներգետիկական անկախությունը :

"Invest in France Agency", ըստ AFII

<<Դա մեզ քաջալերում է շարունակելու և էլ ավելի արդյունավետ դարձնելու մեր ջանքերը օտարերկրյա ներդրողներին համոզելու ստեղծել արժեքներ և աշխատատեղեր Ֆրանսիայում>>, ընդգծել է ԱՖԻԻ-ի նախագահ Մյուրիել Պենիկոն:

Միջազգային ներդրումների ֆրանսիական գործակալոիթյունը / ԱՖԻԻ/ պետական գործակալություն է, որը զբաղվում է միջազգային ներդրումների ընդունմամբ, ուղղորդմամբ և զարգացմամբ: Նա Ֆրանսիայի գրավչական կերպարի տնտեսական կառույցն է: Այն հենվում է միջազգային, պետական և տարածաշրջանային ցանցերի վրա: Այն սերտ համագործակցում է տնտեսական զարգացման շրջանային գործակալությունների հետ, որպեսզի ներդնողներին առաջարկի առանձնահատուկ ծառայություններ:

տպագրված ... 21/08/2014

Էջի սկիզբ