Եվրոպայի Օրերի - Ալեքսիս Չոլակյան Քվարտետը

2016թ-ի Մայիսի 10-ին ժամը 19.00-ին, Եվրոպայի Օրերի շրջանակներում եզակի հնարավորություն է ընձեռվում համերգասեր հասարակությանը վայելելու ջազ երեկո Գյումրիի Երիտասարդական պալատում, որը կազմակերպվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից` համագործակցելով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և “Տեղական Ժողովրդավարության Գրասենյակ” հիմնադրամի հետ:

Ալեքսիս Չոլակյան Քվարտետը հրավիրում է ձեզ ռոմանտիկ և պայծառ ճանապարհորդության, զգացմունքային և գունագեղ զբոսանքի` ուղեկցված բալլադի, լատինական ջազի հնչյուններով…

Մուտքը հրավիրատոմսերով, որոնք կարող եք ձեռք բերել “Տեղական Ժողովրդավարության Գրասենյակ” հիմնադրամից` զանգահարելով 094 20 08 78 հեռախոսահամարով:

Facebook.

JPEG

տպագրված ... 04/05/2016

Էջի սկիզբ