Եվրոպական հարցերով Պետքարտուղար պարոն Հառլեմ ԴԵԶԻՐ-ի ելույթը Հայաստանում Ֆրանսիական համալսարանում [fr]

JPEG

Տիկնայք և Պարոնայք,

Ուրախ եմ, որ ձեզ հետ Հայաստանում Ֆրանսիական համալսարանում եմ: Ինձ, ֆրանսիացու համար հուզիչ է խոսել այսքան շատ երիտասարդների առաջ, ովքեր ընտրել են մեր լեզուն սովորել, ցանկանում են կրթությունը շարունակել ՀՖՀ-ում, մի կրթօջախում, որը կրկնակի դիպլոմներ է տալիս, կամ ցանկանում են ուսում ստանալ Ֆրանսիայի համալսարաններում, որոնք տարեկան ընդումում են մոտ 900 հայ ուսանող:
Սա մանավանդ հուզիչ է, որոհետև ահա արդեն հարյուր տարի է ինչ Ֆրանսիայի և Հայաստանի միջև կապն ավելի է ուժեղացել և սերտացել, չբավարարվելով միայն դիվանագիտական հարաբերություններով: Յուրահատուկ այդ կապի ուժի ու խորության մեջ համոզվեցի այցելելով ցեղասապանության զոհերի հուշահամալիր:

Հարգանքի տուրք մատուցելով Ծիծեռնակաբերդում, Պեգիի, Կլեմանսոյի, Անատոլ Ֆրանսի, Ժան Ժորեսի, ով առաջինն ահազանգեց 1896 և 1897 թթ. հայերի ջարդերի մասին Խորհրդարանում, խոսքերը նույն հնչեղությունն ունեն ինչ այն ժամանակ: Ճանաչել հայոց ցեղասպանությունը, ինչպես մենք դա արեցինք 2001-ին, ոգեկոչել այս տարի հարյուրամյակը խաղաղության ակտ է:

Սա ապրիլի 24-ին Հանրապետության Նախագահ Օլանդի Երևանում արտասանած ուղերձի ողջ իմաստն է: Այն զոհերի հիշատակին ուղղված, ողջերին՝ խաղաղվելու ուղերձ է :
Հարյուր տարի առաջ Ֆրանսիան ապաստանեց ցեղասպանությունից մազապուրծ եղածներին: Սակայն Ֆրանսիան ևս փրկվեց նրանց կողմից ում ապաստանել էր Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Դիմադրության շարժմանը բերած նրանց հերոսական ավանդի շնորհիվ: Ես նկատի ունեմ Միսաք Մանուշյանի հերոսական կերպարը, բոլոր նրանց ովքեր օգնեցին վերակառուցել երկիրը:

Ցեղասպանությունից հարյուր տարի անց, մենք վկաներն ենք էթնիկ և կրոնական հողի վրա տեղի ունեցող նոր բռնությունների Սիրիայում, Իրաքում, որոնց զոհն է նաև հայ համայնքը:

Ֆրանսիան որոշել է ռազմական միջամտություն կատարել Սիրայում իսլամական պետությանը հարվածելու համար: Ֆրանսիան ընդունում է իր բաժին սիրացի փոխստականներին Եվրոպայում :

Այս առումով, ողջունում եմ Հայաստանին, որն արդեն իսկ իր հարկի տակ է պատսպարել 16 000 սիրիացի փախստականների:

Հարյուր տարի է ինչ մեր երկրները, մեր ժողովուրդները միախառնել են իրենց ճակատագրերը:

Իսկ այսօր, դու՛ք, երիտասարդ հայերդ, մարմնավորում եք մեր երկրների միջև առկա, բարեկամությամբ, հիացմունքով և վստահությամբ կերտված ամուր կապը :

Այդ պատճառով է նաև, որ Հայաստանում, դուք դրա կենդանի ապացույցն եք, ֆրանսերեն լեզուն ապագա ունի: Այսուհետ, Հայաստանում հնարավոր է ուսումնառություն ստանալ մանկապարտեզից սկսած մինչև բուհ:

Ավելանում է ֆրանսիական դպրոց հաճախողների թիվը իհարկե² պայմանավորված մի քանի ֆրանսիացի մանուկներով, սակայն անշուշտ նաև հայ մանուկների շնորհիվ, ովքեր շուտով կհաջորդեն ձեզ այս կրթօջախում:

Գուցե այդ ժամանակ Ֆրանսիայում լինեք կամ Երևանում գործող ֆրանսիական որևէ ընկերությունում, քանի որ Երևանում շատ են այդպիսի ընկերությունները:

Այս տարվա մայիսին պետնախարար Թիերի Մանդոնի ներկայությամ բացված թիվ 119 ֆրանս-հայկական լիցեյը դեռ պիտի զարգանա, բայց արդեն իսկ աշակերտներին տրվում են <երկլեզվյա՝ ֆրանկոֆոն> նշումով վկայականներ, հեշտացնելով այստեղ՝ ՀՖՀ-ում կամ Ֆրանսիայի համալսարաններում նրանց կրթությունը շարունակելը:

Ի դեպ, ՀՖՀ-ն բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու օրինակ է : Սա է պատճառը, որ Նախագահ Օլանդն ապրիլի 24-ին որոշ ուսանողների հետ հանդիպելու նպատակով այցելեց համալսարան:

Համայսարանի ուսանողները կրթություն են ստանում իրավաբանական, կառավարում և ֆինանսներ, շուկայագիտություն, բանկային գործունեություն և ապահովագրություն ֆակուլտետներում:

Այսօր Համալսարանը շատ ակտիվ է: Այս տարի ընդունվել է 1200 ուսանող, 2 տոկոսով ավելի նախորդ տարվա համեմատ : Հաջողությունը պայմանավորված է նաև ուսումնառության ավարտին տրամադրվող կրկնակի՝ Ֆրանսիայի Լիոն -3 և հայկական դիպլոմով, հնարավորություն տալով ցանկացողներին սովորել Լիոնում:

Արդյունքներն առկա են: Շրջանավարտներն արագ աշխատանք են գտնում Հայաստանում :
Ցանկանում եմ ողջունել այստեղ ներկա նախխկին և ապագա շրջանավարտներին : Դուք Ֆրանսիայի, նաև Հայաստանի հպարտությունն եք :

Այստեղ ներկա են նաև Ֆրանսիական այլ համալսարանների շրջանավարտներ, գիտական թեզեր պաշտպանածներ, գիտության ճշգրիտ և հումանիտար ոլորտների դիպլոմակիրներ, գիտաշխատողներ:
Ֆրանսիական կառավարության կրթաթոշակ ստացած ուսանողների ասոցիացիան ունի շուրջ 200 անդամ, որոնք իրենց ուրույն տեղն ունեն Ֆրանս Ալումնի ցանցում, որի բացման պատիվն այսօր ինձ է տրվել: Այն է ստեղծվում է, որովհետև ամենալավ հարաբերությունները ստեղծվում են ուսանողական տարիներին, որովհետև հաստատվում և ստանձնվում են ավելի հաստատուն բարեկամություն և հանձնառություններ: Որովհետև հանձինս ֆրանսիական համալսարանների շրջանավարտների շահում են Հայաստանը և Ֆրանսիան:
Նորաստեղծ ցանցը թույլ տկա ոչ միայն պահպանել ուսանողական տարիների ջերմությունը, այլև նայել դեպի ապագան, միասին ձեռնամուխ լինել գործակցության, նորարարական և ստեղծագործական նոր ծրագրերի իրականացմանը:
Այն կլինի հինալի գործիք շփումները պահպանելու, Ֆրանսիայում և միջազգային ասպարեզումներում մասնագիտական նպաստավոր առիթներից օգտվելու, մշակութային իրադարձություններին մասնակցելու համար :
Հարկ է նաև նշել, որ շատ են տնտեսական հեռանկարները համապատասխան գիտելիքներ ստացած ֆրանկոֆոնների համար : Ձեզ հետ միասին մենք պիտի շարժունակ դարձնենք տնտեսական գործունեությունը Հայաստանում, որ կարող է զարգացման և կայունաության բևեռ դառնալ Հարավային Կովկասում :
Անշուտ, պետք է խրախուսվեն նաև գյուղատնտեության, առողջապահական ոլորտներում համագործակցության ավանդական ոլորտները :
Բայց Ֆրանսիան կարող է նաև բերել նորաձևության, դիզայնի, կինոյի, վիդեո խաղերի, զբոսաշրջության, թվայնացման, տեղակատվական տեղնոլոգիաների ոլորտների իր փորձն ու իմացությունը:
Մենք կարծում ենք, որ Ֆրանս Ալումնին ևս կմիանա այս ուղղությանը:
Ֆրանսիան հավատում է, որ կարող եք ստեղծել պայմաններ Հայաստանի բարգավաճման համար:
Ի դեպ, սա էր Նախագահ Օլանդի 2014 թվականի մայիսի այցի նպատակը, որի շրջանակներում անցկացվեց նաև Ֆրանս-հայական գործարարության առաջին ժողովը :
Ի՞նչով բացատրել, որ քիչ են առևտրատնտեսական փոխանակումները այսքան սերտ երկու երկրների միջև : Անշուշտ արմտյան Ֆրանսիան թիվ մեկ ներդրողն է Հայաստանում, սակայն առևտրատնտեսական փոխանակումների ծավալները չափազանց ցածր են : Մենք պետք է միասին անենք ամեն ինչ վերջիններս շատացնելու համար: Դա շահեկան է բոլորս համար :
2016-ի սկզբին Փարիզում անցկացվելիք տնտեսական 2-րդ ֆորումն այդ ուղղությամբ քայլելու մեր երկու երկրների ցանկության ազդակն է:
Ես ուրախ եմ, որ շուտով մեկնարկելու են է ԵՄ-Հայաստան ասոցացման նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները: Համաձայնագիր, որը կհամապատասխանի Հայաստանի շահերին տարածաշրջանում, և մասնավորապես Եվրասիական տնտեսական միությանը նրա անդամակցությանը:
Մեծ է Ֆրանսիայի ներգրավվածությունը նաև եվրոպական գործընկերությունը վերսկսելու սատարելու գործում:
Մենք ցանկանում ենք, և անում ամեն ինչ, որպեսզի արագ ստորագրվի առևտրատնտեսական ուժեղ բաղադրյալ ունեցող հավակնոտ մի փաստաթուղթ:
Մեր երկու երկրների համար մեծ հավակնությունների համատեքստում է, որ տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպությա Նախարարական համաժողավը :
Մենք շնորհակալություն ենք հայտնում Հայսաստանին այն հյուրընկալելու համար : Սա ցույց է տալիս բազմազանության, նոր հորիզոնների, մշակութային արգասաբեր երկխոսության համար բաց լինելու Հայաստանի կամքը:
Ձեր, ՀՖՀ-ի նախկին և ներկա ուսանողների համար սա Երևանում ֆրանկոֆոնիայի համաշխարհային նշանակության ուեցող իրադարձություն է: Այն ապացուցում է, որ ճիշտ ընտրություն եք կատարել:
Դեք գրում եք մեր երկու երկրների հարաբերությունների նոր էջ:
Քայլում եք այդ գեղեցիկ հարաբերությունները կերտողների հետքերով, դա անելով նորովի :
Այլևս ողբերգությունները չէ, որ պիտի ձևավորեն դրանք այլ տնտեսական առաջընթացը, մշակութային զարգացումը:
Ընդհանուր միջոցառումներով և ծրագրերով հանդերձ, Ֆրանսիան և Հայաստանը ցույց են տալիս իրեն հարաբերությունների կենսականությունը և վստահությունն ապագյի նկատմամբ, որը դուք եք կերտում:
Մենք արդեն իսկ ունենք երկար ընդհանուր պատմություն, բայց տեսնելով մեծ թվով այստեղ ներկաներիդ, համոզված եմ այն դեռ նոր է սկսվում:

Je vous remercie.

տպագրված ... 16/10/2015

Էջի սկիզբ