Եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրի այցը Երևան (2015թ. հոկտեմբերի 8-ից 11-ը) [fr]

Հոկտեմբերի 10-ին և 11-ին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի նախարարական 31-րդ համաժողովի նստաշրջանում, Ֆրանսիան ներկայացված էր պարոն Հարլեմ Դեզիրի կողմից: Պետքարտուղարը վերահաստատեց Ֆրանսիայի նվիրվածությունը Ֆրանկոֆոնիայի արժեքներին, ինչպես նաև շեշտեց գլոբալ մարտահրավերներին, ինչպիսիք են փախստականների ճգնաժամն ու կլիմայի փոփոխությունը, դիմակայելու ֆրանկոֆոն երկրների վճռականության անհրաժեշտությունը:.

Այցի շրջանակներում, պարոն Դեզիրը հանդիպեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին և ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Պետքարտուղարը ելույթով հանդես եկավ Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, և այս առիթով տվեց France Alumnis նախկին շրջանավարտների ցանցի ստեղծման մեկնարկը: Պետնախարարը զրուցեց ֆրանսիական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ և, Ֆրանսիայի դեսպանատանը կայացած ընդունելության ընթացքում հանդիպեց ֆրանսիական համայնքի հետ:.

Հայկական իշխանության ներկայացուցիչների և լրատվամիջոցների հետ հանդիպումների ընթացքում, Եվրոպական հարցերի պետքարտուղարն ընդգծեց երկկողմ հարաբերությունների բարձր որակը և երկու երկրների միասնական կամքը՝ ամրապնդելու տնտեսական փոխանակումները տարբեր ոլորտներում, (ինչպես գյուղատնտեսության, զբոսաշրջության և տրանսպորտի) հաջորդ տարի Փարիզում կազմակերպելով ֆրանս –հայկական երկրորդ տնտեսական ֆորումը: ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման հարցը՝ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մանդատը հաստատելու նախօրեին, քննարկման կարևոր թեմաներից մեկն էր: Վերջապես, պարոն Հարլեմ Դեզիրը հիշեցրեց Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ֆրանսիայի հանձնառությունը՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորմանը, շեշտելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև եկրխոսության վերսկսման անհրաժեշտությունը:

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ