Եվրոպական հարցերի Պետքարտուղար պարոն Առլեմ Դեզիրի այցը Երևան (25 ապրիլի 2016թ)

Ս.թ. ապրիլի 25-ից և 26-ը Ֆրանսիայի Եվրոպական հարցերով Պետքարտուղար, պրն. Հարլեմ Դեզիրը կժամանի Հայաստան, այնուհետև կմեկնի Բաքու:

Երևանում նա կհանդիպի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այնուհետև նա կայցելի Ցեղասպանության հուշահամալիր:

Բաքվում նախատեսվում է նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ինչպես նաև Կրթության նախարար Միխայիլ Ժաբարովի հետ: Երեքշաբթի առավոտյան պրն. Դեզիրը կմասնակցի ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումի բացման արարողությանը:

Երկու երկրների մայրաքաղաքներում, Պետքարտուղարը զրուցակիցների հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր՝ ընդգծելով Ֆրանսիայի հանձնառությունը հրադադարի պահպանման և Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցային գործընթացի վերսկսման հարցում:

Նա կանդրադառնա նաև երկու երկրների հետ Եվրամիության հարաբերություններին, ինչպես նաև այդ երկրների հետ Ֆրանսիայի երկկողմ հարաբերություններին:

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ