Եվրամիությունը և Զարգացման Ֆրանսիական Գործակալությունն աջակցում են Հայաստանում արդի ոռոգվող գյուղատնտեսության զարգացմանը [fr]

2020 թվականի ապրիլի 23-ին Զարգացման Ֆրանսիական գործակալությունը և ՀՀ ֆինանսների նախարարությունը ստորագրեցին 10 միլիոն եվրո դրամաշնորհ ՝ «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի իրականացման նպատակով: Միջոցները ԶՖԳ-ին են պատվիրակվել Եվրոպական Միության կողմից, և կոչված են աջակցելու ԶՖԳ կողմից 75 միլիոն եվրո վարկային ծրագրով ֆինանսավորվող «Վեդի» ջրամբարի կառուցման ազդեցության հզորացմանը:

Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում քառամյա ծրագիր է, որի նպատակն է աջակցել ժամանակակից ոռոգվող գյուղատնտեսության զարգացմանը ՝ տեխնիկական աջակցության և ներդրումների միջոցով: Այն թիրախավորում է Արարատի և Արմավիրի մարզերը, որոնք, շուրջ 500,000 բնակչությամբ և ոռոգվող հողերի շուրջ 65% -ով, կարևոր լծակ են հանդիսանում Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի արդիականացման համար:

JPEG - 108.9 ko
«Վեդի» ջրամբար

«Վեդի» ջրամբարի նախագծով, որի պահեստային հզորությունը 29 միլիոն մ3 է,ակնկալվում է, հուսալի ջրային ռեսուրսի ապահովում 7.700 հա տարածքի վրա, որից 3,200 հա ներկայումս չի շահագործվում ջրի մատչելիության բացակայության պատճառով:
Այս ջրամբարը հատկապես էականորեն կանդրադառնա շրջակա միջավայրի վրա, քանի որ այն սնուցելու են Վեդի և Խոսրով գետերը, որոնք իրենց հերթին սնուցվում են ձնհալքով, ինչը հնարավորություն կտա այլևս չօգտագործել Սևանա լճի ջուրը այս տարածքների ոռոգման նպատակով: Բացի այդ, ինքնահոս ոռոգման անցմամբ կդադարեցվի էներգակիր պոմպակայանների օգտագործումը՝ դրանով իսկ խնայելով տարեկան 12.2 Միլիոն կվտ / ժամ:

ԵՄ պատվիրակված միջոցները մասնավորապես նպատակ ունեն․ օժանդակել ջրային ռեսուրսների ավելի լավ կառավարմանը; բարելավել գյուղացիների եկամուտները` ավելի բարձրարժեք, բարձրորակ ապրանքատեսակների մշակման միջոցով; ստեղծել ժամանակակից և արդյունավետ խորհրդատվական ծառայություններ; մշակել փորձնական մեխանիզմներ՝ հողերի միվորումը խթանելու նպատակով; ամրապնդել համագործակցությունը ֆերմերների խմբերի, ջրօգտագործողների միությունների և կոոպերատիվների միջև; խթանել քաղաքական երկխոսությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ջրային կոմիտեի և ոռոգման ոլորտի բարեփոխումներում ներգրավված բոլոր դերակատարների միջև; ներդնել նորարարական մեխանիզմներ ՝ ֆինանսական կառույցներին ոռոգվող գյուղատնտեսության ոլորտում ավելի մեծ ներգրավվածություն ունենալու խրախուսման համար:
Ծրագրի արդյունքում կբարելավվի 4500 ֆերմերների գյուղատնտեսական արտադրողականությունը, և ավելի լայն մասշտաբում՝ դրական ազդեցությունը կտարածվի ավելի քան 10,000 մարդու նկատմամբ: Բացի այդ, տեղական և ազգային մակարդակներում ցուցաբերվող ինստիտուցիոնալ աջակցությունը հնարավոր կդարձնի աջակցել նաև Արարատի և Արմավիրի մարզերից դուրս ոռոգվող գյուղատնտեսության արդիականացմանը: Վերջապես, նորարարական ֆինանսական գործիքների իրականացումը, որն ուղղված կլինի հողերի համախմբումը, ինչպես նաև ֆերմերների ֆինանսական աջակցուփյունը խթանելուն և Արարատի և Արմավիրի մարզերի մասշտաբով գործող տնտեսություններում ներդրումներ կատարելուն, կստեղծի նպաստավոր պայմաններ` նմանատիպ մեխանիզմների իրականացումն ազգային մակարդակում կրկնօրինակելու համար:

«ԶՖԳ-ն կողմից ֆինանսավորվող «Վեդու» ջրամբարի նախագիծը Ֆրանսիայի խիստ հանձնառության դրսևորումն է Հայաստանի նկատմամբ, որն ուղղվախ է աջակցելու ժամանակակից գյուղատնտեսության զարգացմանը՝ ապահովելով շրջակա միջավայրի կայունությունը: Եվրամիության կողմից ցուցաբերվող նշանակալի ֆինանսական աջակցությունը հնարավոր կդարձնի ուժեղացնել և բազմապատկել այս ծրագրի բնապահպանական, տնտեսական և սոցիալական առավելությունները` թույլ տալով ֆրանսիական և եվրոպական լավագույն փորձի մոբիլիզացումը երկրի գյուղատնտեսական զարգացման համար», - ընդգծում է պարոն Ժոնաթան Լաքոտը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան:

«Եվրամիության կողմից տրամադրված 10 միլիոն եվրոյի դրամաշնորհը ստեղծում է տրամաբանական և թանկարժեք լրացում ԶՖԳ-ն կողմից ֆինանսվորվող «Վեդու» ջրամբարի ծրագրի համար: Այն կաջակցի փորձնական և նորարարական մեխանիզմների ստեղծմանը, որոնք ուղղված են Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտող հիմնական արգելքների վերացմանը, ինչպիսիք են․ հողի մասնատումը, ֆերմերների համար ֆինանսների հասանելիությունը, ոռոգման ջրի կառավարումը, ֆերմերային կազմակերպություններին օժանդակելու կամ նոր սերնդի խորհրդատվական ծառայությունների զարգացման անհրաժեշտությունը: Արձագանքելով այս մարտահրավերներին` ծրագիրը կնպաստի գյուղական հողերի վերակենդանացմանը` ֆերմերներին հնարավորություն տալով իրենց աշխատանքից գումար վաստակել, ինչպես նաև կարևոր դեր կխաղա Հայաստանի պարենային անվտանգության տեսանկյունից, ինչն առավել կարևոր է ճգնաժամի համատեքստում։», - մեկնաբանում է Զարգացման Ֆրանսիական Գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն տիկին Գայել Ասսայագը:

«Գյուղատնտեսությունը և գյուղական զարգացումը Հայաստանի ներկայիս և ապագա աճի հիմնաքարերից են: Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանում գյուղատնտեսական և ոռոգման համակարգերի զարգացմանը և միշտ կանգնած կլինի հայ ֆերմերների կողքին, հատկապես այս դժվարին ժամանակներում, երբ բոլորս միասին պայքար ենք մղում COVID-19 ճգնաժամի դեմ: «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արառատի և Արմավիրի մարզերում» ծրագիրը, որին աջակցում է Եվրամիությունը՝ ԶՖԳ և ՀՀ կառավարության սերտ գործընկերության միջոցով, կամրապնդի գյուղացիների և ֆերմերային խմբերի ֆինանսական ներգրավվածությունը, կբարելավի գյուղական շրջանների կենսամիջոցները և կստեղծի նոր աշխատատեղեր և ներդրումային հնարավորություններ մարզերում: Մենք միասին ավելի ուժեղ ենք։», - ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Զարգացման Ֆրանսիական Գործակալություն

ԶՖԳ ներառական պետական ֆինանսական հաստատություն է և Ֆրանսիայի զարգացման քաղաքականության հիմնական դերակատարը: ԶՖԳ ներկա է 115 երկրներում, իսկ 2019-ին ավելի քան 14 միլիարդ եվրո է հատկացրել նախագծեր ֆինանսավորելու համար՝ աջակցելով դեպի անվտանգ, արդար և ավելի կայուն աշխարհ անցմանը:

Հայաստանում ԶՖԳ ֆինանսավորում է գյուղատնտեսության, էներգետիկայի և կառավարման ոլորտի ծրագրերը ՝ ընդհանուր առմամբ 137 միլիոն եվրո։

տպագրված ... 29/04/2020

Էջի սկիզբ