Եվրամիությունը Խաղաղության Նոբելյան մրցանակակիր [fr]

2012թ. հոկտեմբերի 12-ին նորվեգական Նոբելյան կոմիտեն Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել է Եվրամիությանը: Պարգևատրում` ի ճանաչումն 1939-1945թթ. հակամարտության ավարտին մի շարք եվրոպական ազգերի միջև 1951թ.-ին ստորագրված համաձայնագրից հետո անցած ուղու:

JPEG - 25 ko
Le Secrétaire Général, Thorbjørn Jagland et le Président du Conseil européen, Herman Van Rompuy

Նոբելյան այս մրցանակն առաջին հերթին ողջունում է եվրոպական մայրցամաքում տևական խաղաղություն հաստատելու քաղաքական կամքը: Ըստ Նոբելյան կոմիտեի նախագահ պարոն Տուրբյերն Յագլանդի « Եվրամիությունը և նրա նախնիներն ավելի քան վեց տասնամյակ նպաստում են խաղաղության, հաշտության, ժողովրդավարության և Մարդու իրավունքների խթանմանը Եվրոպայում »:

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Ֆրանսուա Օլանդը հանդես է եկել հաղորդագրությամբ: Սույն մրցանակը վերջինս որակել է որպես « անսահման պատիվ, […] յուրաքանչյուր եվրոպացու հպարտությունն է լինել մի միության անդամ, որն ի զորու է եղել խաղաղություն հաստատել »: Հանրապետության նախագահը ընդգծել է նաև, որ Նոբելյան այս մրցանակը « Եվրամիությանն ավելի քան պարտավորեցնում է պահպանել այդ միավորումը »:

Եվրամիությանը շնորհված Նոբելյան մրցանակը, չնայած հնարավոր դժվարություններին, միության ուղին շարունակելու խրախուսանք է:

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ