Ելիսեյան պալատի համադամ ուտեստները [fr]

JPEG

«Ֆրանսիայի համը» միջոցառման շրջանակներում, մարտի 22-ին ժամը 18.30, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հրավիրում է Մոսկվա կինոթատրոնի Կապույտ դահլիճ՝ դիտելու Քրիստիան Վենսանի « Ելիսեյան պալատի համադամ ուտեստները» ֆիլմը, որ կցուցադրվի ռուսերեն լեզվով (մուտքն ազատ է): :

Հորտենզիա Լաբորին (Քեթրին Ֆրոթ) հայտնի խոհարար է և ապրում է Պերիգոյում : Ի մեծ զարմանս իրեն, Հանրապետության նախագահը (Ժան Օրմեսոն ) նրան նշանակում է իր անձնական խոհարարը Ելիսեյան պալատում : Ուժեղ բնավորության շնորհիվ Հորտենզիան կարողանում է դիմակայել մյուս խոհարարների նախանձին: Նրա խոհարարական վարպետությունը շատ արագ գրավում է Նախագահի սիրտը, բայց կուլիսների ետևում բազմաթիվ են խոչընդոտները …

Ներշնչված Հանրապետության նախագահ Ֆրանսուա Միտերանի նախկին խոհարար Դանիել Մազե –Դելպյոշի կյանքի պատմությամբ, այս ֆիլմը հանդիսատեսին տանում է Ելիսեյան պալատի խոհանոցի կուլիսներ, որտեղ ճաշերը պատրաստվում են ամենայն ջերմեռանդությամբ :

Ուշադրությու՛ն, խորհուրդ չի տրվում ֆիլմը դիտել դատարկ ստամոքսով :

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ