Դուք գրադարանավար եք և ցանկանում եք ստանալ գրքեր ֆրանսերեն լեզվով [fr]

1901թ. օրենքով ղեկավարվող « Bouquin Volant » [Թռչող գիրք] ասոցիացիան, որը նախաձեռնել են մի խումբ կամավորներ, նպատակ ունի մասնակցել ֆրանսերեն լեզվի և ֆրանսիական մշակույթի տարածմանը Ֆրանսիայից դուրս :

Այս առաքելությունը մենք իրականացնում ենք անվճար` տրամադրելով ֆրանսերեն լեզվով գրքեր /վեպ, պատմվածք, դետեկտիվ, դպրոցական և այլն, բոլոր մակարդակների համար և ամեն տեսակի/:

Այդ գրքերը փաթեթավորված կարտոնե արկղերում, կարելի է ձեռք բերել մեր հասցեից, առաքումն իրականացվում է հասցեատիրոջ միջոցներով : Ի գիտություն տեղեկացնենք, որ տարեկան առաքվում է մոտ 100 000 գիրք :
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել

le_bouquin_volant@club-internet.fr

Ալբեր Լուի Մաթիո, Նախագահ

տպագրված ... 26/06/2018

Էջի սկիզբ