Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներին [fr]

JPEG - 76.7 ko
Mission accomplie pour les étudiants de l’UFAR

Հայաստանում ֆրանսիական համալսարանի այս տարվա շրջանավարտների համար վերջապես եկավ այնքան սպասված օրը : Չորսից վեց տարվա լարված ուսումնառությունից հետո, այս տարվա փետրվարի 6-ին, նրանց շնորհվեց ֆրանսիական և հայկական ազգային դիպլոմներ, որոնք հանդիսանում են հայաստանյան աշխատանքի շուկայում ինտեգրվելու նրանց երաշխիքը:

Դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Գ. Սունդուկյանի անվ. պետական ակադեմիական թատրոնի դահլիճում՝ Ֆրանսիայի դեսպան, պրն. Անրի Ռենոյի և Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, պրն. Ժան-Միշել Կասբարյանի ներկայությամբ : Դեսպանը դիմեց ուսանողներին, նրանց շնորհավորելով և մաղթելով հաջողություն մասնագիտական կյանքի հաջորդ փուլերում :

ՀՖՀ-ի ռեկտոր պրն. Ժան-Ժակ Մոնտուան հայտարարեց, որ հպարտ է շրջանավարտների դրսևորած աշխատասիրությամբ և խելքով, կոչ անելով համալսարնի մյուս ուսանողներին հետևել նրանց օրինակին : Դիպլոմ ստացած ուսանողներին շնորհավորելուց և մյուսներին մագիստրատուրայում ուսումը շարունակելու կոչ անելուց հետո, ռեկտորը նրանց հանձնեց իրենց վաստակած դիպլոմները:

JPEG - 32 ko
L’Ambassadeur a formulé les meilleurs vœux de réussite professionnelle aux jeunes diplômés
JPEG - 33.4 ko
Le Recteur de l’UFAR, M. Montois, aux côtés du Conseiller d’Action Culturelle, M. Kasbarian

Հիմնադրումից ի վեր (2002 թվական), Ֆրանսիական համալսարանը հետևում է Հայաստանի տնտեսական զարգացմանը, պատրաստելով բարձրակարգ մասնագետներ երեք բնագավառներում՝ իրավունք, կառավարում և մարկետինգ : 2014թ. սեպտեմբերին, ՀՖՀ-ն կբացի նոր ֆակուլտետ բանկային գործ և ապահովագրություն մասնագիտություններով : Ֆրանսիայի դեսպանը ողջունեց կրթության բարձր որակը ՀՖՀ-ում, որի շրջանավարտների 90 տոկոսը աշխատանք է գտնում իրենց երկրում : Հայաստանում ֆրանսիական համալսարանը, հիշեցրեց դեսպանը, կարողացավ հարմարվել հայկական տնտեսության զարգացումներին, տալով իր ուսանողներին լավագույն կրթություն, իր գործունեությամբ և ոգով բարձր պահելով ժողովրդավարության, թափանցիկության և պատաասխանատվության այն արժեքները, որոնք կիսում են Ֆրանսիան և Հայաստանը :

JPEG - 290.9 ko
La remise des diplômes

JPEG Les étudiantes diplômées - le public de l'UFAR est très largement féminin - JPEG
_

տպագրված ... 25/02/2014

Էջի սկիզբ