Դեսպանության աջակցությունը Հայաստանում ֆրանսերենի դասավանդմանը [fr]

Ֆրանսիայի դեսպանությունը տեղական իշխանությունների հետ միասին աջակցում է Հայաստանում ֆրանսերենի դասավանդմանը՝ ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրերի զարգացման (2013 թվականից 119 ավագ դպրոցում գործում է երկլեզվյա ուսուցման բաժին; 2012 թվականից Հայաստանի 11 դպրոցներում գործում են ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարաններ) և ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստմանն ուղղված հանձնառության միջոցով (Ֆրանսերեն դասավանդողների ազգային կոնգրես և սեմինար; Ֆրանսիայում վերապատրաստման նպատակով կրթաթոշակների տրամադրում՝ Ֆրանսերեն դասավանդողների միջազգային օրվա կապակցությամբ): Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը նաև ներգրավված է Հայաստանում գործող ֆրանկոֆոն կենտրոնների և Ֆրանսիայի տեղական իշխանությունների միջև համագործակցությանը նպաստելու գործում:

Բացի այդ, Ֆրանսիայի դեսպանության ենթակայության տակ Հայաստանում գործում են ֆրանսիական երկու կրթական հաստատություններ՝ Անատոլ Ֆրանսի անվան կրթահամալիրը և Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, երկուսն էլ իրավասու՝ իրականացնել ֆրանսերենով դասընթացներ և պաշտոնապես տրամադրել ֆրանսիական դիպլոմներ:

Բացահայտեք բոլոր այն հաստատությունները, որոնք նպաստում են Հայաստանում ֆրանսերենով և ֆրանսիական կրթության ապահովմանը՝ Հայաստանում որտե՞ղ սովորել ֆրանսերեն

տպագրված ... 02/04/2020

Էջի սկիզբ