Դեսպանն այցելել է Էրեբունու պատմահնագիտական արգելոց-թանգարան (2016թ. 16 հունիսի ) [fr]

2016թ. հունիսի 16-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այցելեց Էրեբունի արգելոց-թանգարան : Նա բարձր գնահատեց հնէաբանության ոլորտում հայ-ֆրանսիական փայլուն համագործակցությունը :

Այցի ընթացքում Դեսպանին ուղեկցում էին Էրեբունի թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը և Երևանի քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը : Դեսպանը ծանոթացել է թանգարանի ցուցանմուշներին և հայտարարել, որ տպավորված է Էրեբունի թանգարանով, որն առաջին անգամն էր այցելում :

Ֆրանս-հայկական արշավախմբի հնէաբանները Դեսպանին ներկայացրին Էրեբունի հնավայրի պեղումների ընթացքը : Ֆրանսիայի Արտգործնախարարության և միջազգային զարգացման կողմից ֆինանսավորվող այս առաքելությունը մեկնարկել է 2008թվականին : Արշավախմբի ղեկավարը Մշակութային ժառանգության գլխավոր կուրատոր և Ռենի համալսարանի դասախոս Ստեֆան Դեշանն է : Հետազոտությունները թույլ են տալիս նոր լույս սփռել Մերձավոր արևելքի դեռևս քիչ հայտնի մի ժամանակաշրջանի վրա, որն ընդգրկում է Ուրարտուի թագավորության անկումից (մոտ 650-640 մ.թ.ա.) մինչև Պարսից Աքեմենյան կայսրությունում Հայաստանի ինտեգրումն ընկած շրջանը (մոտ 547 մ.թ.ա.) :

Ֆրանսիական առաքելության ծրագիրը ներառում է նաև վերապատրաստման դասընթացներ Երևանի պետհամալսարանի հնէաբանության ֆակուլտետի ուսանողների և Հնէաբանության ինստիտուտի երիտասարդ հնէաբանների համար : Ամեն տարի, այս համալսարանի շուրջ 20 ուսանող մասնակցում է տեղում իրականացվող մեկամսյա վերապատրաստմանը և մոտ տաս ուսանող օգտվում է լրացուցիչ վերապատրաստումից, որն իրականացվում է Ֆրանսիայում : Այս դասընթացների շնորհիվ բազմաթիվ ուսանողներ դարձել են արհեստավարժ մասնագետներ և աշխատում են տարբեր թանգարաններում կամ Հնէաբանության ինստիտուտում : 2015թվականին, Ֆրանսիայի դեսպանությունը կրթաթոշակ է հատկացրել մեկ ուսանողուհու՝ Փարիզ1 Պանթեոն-Սորբոն համալսարանում թեզի պաշտպանության համար :

Իմանալ ավելին.

  • Տարեկան շուրջ 150 առաքելության ֆինանսավորմամբ և 2,5 միլիոն եվրոյի բյուջեով, հնէաբանությունը Ֆրանսիայի գիտական համագործակցության կարևորագույն առանցքներից մեկն է և գտնվում էՖրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության հովանու ներքո : Այս ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը աչքի է ընկնում առանձնակի ինտենսիվությամբ : Դեռևս 1990-ականների սկզբից, հայ և ֆրանսիացի մասնագետների կողմից համատեղ իրականացվել են բազմաթիվ հնէաբանական առաքելություններ Հայաստանի տարբեր հնավայրերում, մասնավորապես Շիրակի և Սյունիքի մարզերում, արարատյան դաշտավայրում և Սևանա լճի ավազանում :

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ