Դեսպանի ուղերձը (30/12/2020) [fr]

Հայաստանի համար այսքան փորձություններով լի 2020 թվականի ավարտին մտքով առաջին հերթին այն ընտանիքների հետ եմ, որոնց օջախներում սեղանի շուրջ աթոռներից մեկը դատարկ կմնա:

Այժմ տոնակատարության ժամանակը չէ, բայց առավել քան երբևէ կցանկանայի կիսվել այն հույսով, որն այս երկիրը շարունակում է ինձ ներշնչել:

Մաղթում եմ Հայաստանին ապրել խաղաղաղ և անվտանգ` առանց վախենալու տեսնել կրկին առաջնագիծ մեկնող իր երիտասարդներին:
Իր պատմությունը հազարամյակներով չափող Հայաստանին մաղթում եմ վստահություն ունենալ իր ապագայի հանդեպ :
Մաղթում եմ Հայաստանին երբևէ չկասկածել իր գեղեցկության, իր ուժի և տաղանդի մեջ:
Մաղթում եմ հայերին զերծ մնալ տարաձայնություններից և վայրագ հողմերից:
Մաղթում եմ հայերին միասին նույն ուղղությամբ նայել:
Մաղթում եմ հայերին հպարտ լինել այս երկիրն իրենց զավակներին ավանդելու համար:

Մաղթում եմ Ֆրանսիային լինել Հայաստանի կողքին:
Մաղթում եմ Ֆրանսիային հիշել, թե ինչ են իրեն տվել հայերը:
Մաղթում եմ Ֆրանսիացիներին գալ Հայաստան կամ երբեմն այստեղ իրենց հայացքը սևեռել։
Մաղթում եմ ֆրանսիացիներին միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանն է դեռևս սիրում մեզ:

Յուրաքանչյուրին մաղթում եմ, որ 2021 թվականը լինի խաղաղության, երջանկության և բարգավաճման տարի։

տպագրված ... 16/02/2021

Էջի սկիզբ