Դեսպանի շնորհավորական ուղերձը Նոր տարվա կապակցությամբ [fr]

Սիրելի հայրենակիցներ,

2018 թվականի նախաշեմին առողջություն և երջանկություն եմ մաղթում ձեզ, ձեր ընտանիքներին և ձեր հարազատներին:
Անցնող տարին փոփոխություններով հարուստ տարի էր ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում:

2017-ին Ֆրանսիայի ժողովուրդը փոխակերպում, բարեփոխումներ ընտրեց, Ֆրանսիան վերհաստատեց իր դիրքը, իր նախաձեռնող ուժը, իր հեղինակությունը: Նրան լսեցին, հարգեցին և, ավելի քան երբևէ, նա պատրաստ եղավ ստանձնելու իր դավանած արժեքները, իր շահերը պաշտպանելու իր դերն աշխարհում և Եվրոպայում:

2017 թվականը նաև Հայաստանի համար ավարտվեց դիվանագիտական նշանակալի հաջողություններով՝ պայմանավորված Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումով և Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահությամբ՝ երկու իրադարձություն, որոնցով Հայաստանը բացվում է աշխարհի առջև և միաժամանակ էլ ավելի սերտանում Ֆրանսիայի հետ:

Իր հերթին, 2018 թվականը ևս մեր երկու երկրների հարաբերությունների համար իրադարձային, հագեցած, եթե չասեմ բացառիկ, տարի լինելու լուրջ հայտ է ներկայացնում: Ինչպես գիտեք մայիսին Հայաստանը տոնելու է առաջին Հանրապետության 100 ամյակը, աշնանը, հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը հյուրընկալելուց առաջ, Էրեբունի-Երևանի 2 800 ամյակը: Վերջում, դեկտեմբերին Հայաստանի կողքին կմասնակցենք Սպիտակի երկրաշարժի 30 ամյակի հիշատակմանը, որը, ողբերգական հանգամանքներում, բազում դրսևորումներով նշանավորում է մեր երկրների համագործակցությունը նախքան Հայաստանի անկախությունը:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կլինի Հայաստանում անկախությունից ի վեր կազմակերպված ամենանշանակալի դիվանագիտական իրադարձությունը: Այն իր շուջը կհամախմբի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 84 անդամ, ասոցացված և դիտորդ երկրներ, նաև միջազգային բազմաթիվ կազմակերպություններ: 2018 թվականը Ֆրանսիայի և Հայաստանի միջև քաղաքական հարաբերությունների առումով հարուստ տարի կլինի՝ նշանավորված ամենաբարձր մակարդակի այցերով, որոնց մասին կհայտարարվի պահը հասունանալուն պես:

Բացի այս, Գագաթնաժողովը Հայաստանում առհասարակ Ֆրանկոֆոնիան և ֆրանսիական ազդեցությունը մասնավորապես ամրապնդելու նպաստավոր եզակի առիթը կհանդիսանա: Դեսպանությունը կաջակցի Հայաստանում ֆրանսիական դպրոցի և Ֆրանսիական համալսարանի զարգացմանը: Կսատարի ֆրանսիական ձեռնարկություններին Հայաստանում ֆրանսիական տնտեսական ներկայությունը խթանելու նպատակով: Բնականաբար, դեսպանությունը կշարունակի ֆրանսիական համայնքի անվտանգությունն ապահովելու իր հիմնարար առաքելությունը, հոգ կտանի պահպանել համերաշխություն, որ պարտավոր ենք դրսևորել մեզանում ամենակարիքավորների նկատմամբ:

Դիմում եմ Հայաստանում յուրաքանչյուր ֆրանսիացու և ֆրանսուհու ստանձնելու այս հավակնության իր բաժինը: Ձեր ներկայությունը Հայաստանում կարևոր հաղթաթուղթ է մեր երկրի համար : Ձեզանից յուրաքանչյուրն օժանդակում է արժեհամակարգի, մշակույթի, ֆրանսիական իմացության տարածմանը: Միասին, 2018-ին, երբ արժանին կմատուցվի Ֆրանկոֆոնիային, մենք ի զորու կլինենք ուժեղացնել մեր երկրի հեղինակությունը, էլ ավելի զարգացնել մեր հարաբերությունները Հայաստանի հետ:

Յուրաքանչյուրիդ մաղթում եմ հաջողություններ այս ձեռնարկումների և անձնական ծրագրերի իրականացման գործում:

Ձեզանից շատերի հետ 2018 թվականին հանդիպելու հաճելի ակնկալիքով,

Ջերմորեն

Ժոնաթան Լաքոտ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

տպագրված ... 09/01/2018

Էջի սկիզբ