Դեսպանի այցը Սևան [fr]

Հուլիսի 20-ին, Ֆրանսիայի Դեսպան Անրի Ռենոն մեկնեց Սևան, որտեղ նա հանդիպեց Քաղաքապետ Գևորգ Մալխասյանին: Քաղաքապետը Դեսպանին ներկայացրեց իր քաղաքը և ֆրանսիացի գործընկերների հետ Սևան քաղաքի ծավալած համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրերը:

Դեսպանն այցելեց Սեն Մարտեն դ’Էր (Իզերի դեպարտամենտ) քաղաքի կողմից Հայաստան ներկրված արևային մարտկոցների պահպանման ու կիրառման ուսուցողական կենտրոն: Այնուհետև Քաղաքապետը Դեսպանին հրավիրեց այցելել Սևանի հիվանդանոց և գնահատել Գրենոբլ (Իզերի դեպարտամենտ) քաղաքի կողմից ֆինանսավորված վերանորոգման աշխատանքների որակը:

JPEG - 976.6 ko
Présentation des panneaux à énergie solaire du centre de formation de Sevan Սևանի ուսուցողական կենտրոնում ներկայացնում են Արևային մարտկոցները
JPEG - 3.1 Mo
Le bloc opératoire de l’hôpital a bénéficié d’une dotation de la ville de Grenoble Հիվանդանոցի վիրահատական բլոկն օգտվել է Գրենոբլ քաղաքի հատկացրած դոտացիայից

տպագրված ... 26/06/2018

Էջի սկիզբ