Դեսպանի այցը Էրեբունի հնավայր [fr]

Ս.թ. հոկտեմբերի 25-ին, Դեսպան Ժոնաթան Լաքոտը այցելել է Էրեբունի հնավայր: Թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի առաջնորդությամբ և Լիոնի Ճարտարապետական ազգային բարձրագույն դպրոցի դասախոս Սյուզան Մոնոյի ուղեկցությամբ, դեսպանն այցելել է Հայաստանի ներկայիս մայրաքաղաքի տեղում 2799 տարի առաջ կառուցված ուրարտական ամրոցի վերականգնված տարածքները և պեղումնավայրերը :

2008 թվականից ի վեր, ֆրանս-հայկական հնէաբանների արշավախումբը, Ստեֆան Դեշանի ղեկավարությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացնում այս հնավայրում : Պեղումները հնարավորություն տվեցին բացահայտել ամրոց տանող հին դարպասը, հարավից և արևելքից տաճարը շրջանցող ճանապարհը, ինչպես նաև տաճարի հյուսիսային մասում գտնվող սյունազարդ բակը : Այցը շարունակվեց թանգարանում, որը բացվել է 1968թվականին՝ Էրեբունի ամրոցի 2750 ամյակի առթիվ :

Միքայել Բադալյանի ուղեկցությամբ, դեսպանն այցելեց նաև Կարմիր բլուր, որն իսկական հնէաբանական գանձ է՝ մեկ դարով Էրեբունիից փոքր և տարածվում է 40 հեկտար դեռևս չպեղված տարածքի վրա:

Դեսպան Լաքոտը և պարոն Գյուրջյանը խոսեցին մշակութային ժառանգության արժևորման և Լիոնի ճարտարապետական դպրոցի ուսանողների և հողաշեն կառուցվածքների գծով մասնագիտացած CRAterre ասոցիացիայի փորձագետների առաջարկած վերակառուցման նախագծերի մասին : Այդ նախագծերը, ինչպես նաև ֆրանս-հայկական հնագիտական արշավախմբի առաքելության արդյունքները հնարավոր կլինի ներկայացնել 2018թ. հոկտեմբերին՝ Էրեբունի-Երևան տոնակատարության միջոցառումների ընթացքում և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի ընթացքում :

տպագրված ... 01/11/2017

Էջի սկիզբ