Դեսպանի այցը Արագածոտնի մարզ

JPEG - 83.2 ko
L’ambassadeur avec les représentants de la région d’Aragatsotn

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, Ն.Գ. պարոն Անրի Ռենոն նախորդ շաբաթ այցով մեկնեց Արագածոտնի մարզ: Նա հանդիպումներ ունեցավ մարզի ղեկավարների, մասնավորապես մարզպետի՝ Սարգիս Սահակյանի հետ : Վերջինս ողջունեց Թալին և Բուր-լե-Վալանս, ինչպես նաև Օշական և Ալֆորվիլ քաղաքների միջև երկար տարիներ ի վեր հաստատված սերտ համագործակցությունը : Ապակենտրոնացված համագործակցության ծրագրերն ի դեպ դեսպանի և մարզպետի զրույցի հիմնական առանցքն էին :

JPEG - 83.2 ko
L’ambassadeur avec les représentants de la région d’Aragatsotn

Այնուհետև դեսպանն այցելեց Կաթնաղբյուր փոքրիկ գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ նա ներկա գտնվեց դասին և հանդիպեց դպրոցի աշակերտների հետ: Այս ուսումնական հաստատությունում, որտեղ դասավանդվում է ֆրանսերեն, դեսպանը իր գոհունակությունը հայտնեց Ֆրանկոֆոնիայի սեզոնին Արագածոտնի դպրոցների սաների մասնակցության առիթով:

JPEG - 50.2 ko
Visite de l’école secondaire de Katnaghbyur, qui participera à la Saison 2014 de la Francophonie
JPEG - 41.9 ko
L’Ambassadeur a salué l’attachement des jeunes arméniens d’Aragatsotn à la langue française
JPEG - 44.9 ko
L’enthousiasme des élèves arméniens à découvrir et apprendre la langue française était manifeste

տպագրված ... 26/02/2014

Էջի սկիզբ