Դեսպանը մասնակցեց Հայաստան-Թուրքիա ներդրումներին նվիրված օրվան [fr]

Public Journalism Club-ի և Economic Policy Research Foundation of Turkey-ի (TEPAV) նախաձեռնությամբ և Angel Labs-ի օժանդակությամբ, ս.թ. մայիսի 2-ին տեղի ունեցավ Հայաստան-Թուրքիա ներդրումներին նվիրված օր միջոցառումը, որի նպատակը Հայաստանում և Թուրքիայում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների խթանումն է և գործարարների ու ներդրողների միջև շփումները:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն եկել էր իր աջակցությունը բերելու այս նախաձեռնությանը : Նա հիշեցրեց Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացում տնտեսական փոխանակումների կարևորությունը: Սա էր նաև պատճառը, որ Ֆրանսիայի դեսպանությունը այս տարվա մարտին՝ ֆրանկոֆոնիայի տոնակատարությունների ընթացքում կազմակերպել էր միջոցառումների շարք թվային և ՏՀՆՏ-ի շուրջ : Հիշեցնենք, որ Հայաստանը ՏՀՆՏ ոլորտում արձանագրել է 25 տոկոս աճ և հյուրընկալել ոլորտի այնպիսի հսկաների հետազոտական կենտրոնները ինչպես Microsoft-ն և IBM –ն են:

տպագրված ... 02/05/2017

Էջի սկիզբ