Դեսպանը Մամուլի ակումբում. «Հայաստանը խորապես եվրոպական է»

Մամուլի ազգային ակումբի կազմակերպած «Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա. խոչընդոտներ և հնարավորություններ» խորագրով բանավեճի առիթով Դեսպանը հայտարարել է, որ Ֆրանսիան կաջակցի Եվրոպայի հետ արմատապես կապված Հայաստանի մերձեցմանը ԵՄ-ին:

PNG - 255.1 ko
L’Ambassadeur à l’ouverture du débat « La voie de l’Arménie vers l’Europe, obstacles et opportunités », au Club National de la Presse

Մամուլի ազգային ակումբը, Ֆրանսիայի Դեսպանության հետ համատեղ, ս/թ փետրվարի 11-ին կազմակերպել էին բանավեճ « Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա. խոչընդոտներ և հնարավորություններ » խորագրով: Դեսպանը ելույթով հանդես եկավ բարձր մակարդակի բանավեճի բացմանը, որին մասնակցում էին քաղաքական կուսակցությունների պատասխանատուներ, համալսարանականներ և լրագրողներ:

Ելույթի ընթացքում Ֆրանսիայի Դեսպանն ընդգծեց, որ եթե ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին, միաժամանակ ցանկություն էր հայտնել նաև շարունակել և խորացնել Եվրամիության (ԵՄ) հետ հնարավորինս լայնածավալ համագործակցություն: Այս առումով, Վիլնիուսի գագաթաժողովի ընթացքում ԵՄ-Հայաստան հայտարարությունը հստակեցնում է, որ Եվրամիությունը և Հայաստանը պարտավորվել են «զարգացնել և ամրապնդել լիարժեք համագործակցություն Արևելյան գործընկերության շրջանակներում», մասնավորապես արդարադատության, Մարդու իրավունքների, լավ կառավարման, քաղաքացիական հասարակության ամրապնդման, տնտեսական միջավայրի, տեղաշարժի և սեկտորային համագործակցության ոլորտներում:

PNG - 316.5 ko
L’Ambassadeur de France en Arménie, M. Henri Reynaud

Դեսպանը հիշեցրեց, որ հարաբերություններին նոր շունչ հաղորդելու նպատակով, երկու գործընկերները պատրաստվում են այդ հիման վրա վերանայել իրենց համագործակցությունն ուղղորդող գործողությունների ծրագիրը: Նա մատնանշեց, որ Ֆրանսիան կաջակցի Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման գործում: Այս համատեքստում Դեսպանն այնուհետև ընդգծեց, որ Հայաստանը խորապես եվրոպական է իր պատմությամբ, մշակույթով, արժեքներով և ինստիտուցիոնալ համագործակցությամբ: Դեսպանը եզրափակեց իր խոսքը, ողջունելով Մամուլի ազգային ակումբը, որը լիովին համահունչ է Հայաստանի եվրոպական իրականությանը, և զեկուցողներին մաղթեց բեղմնավոր քննարկումներ:

Լուսանկարները՝ armenpress.am

տպագրված ... 20/02/2014

Էջի սկիզբ