«Դեմոկրատիան այսօր» ՀԿ –ի «Ժամանակակից մարտահրավերները լուծելու նոր ուղիների որոնում: Կին խաղարարներ» հինգերորդ միջազգային կոնֆերանսը [fr]

JPEG - 204.7 ko
Les lauréates du "Young Women’s Peace and Human Rights International Award" entourées de M. Alex Bortolan, Conseiller de coopération et d’action culturelle de l’Ambassade de France en Arménie et de Mme Gulnara Shahinian, Présidente de Democracy Today

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն մասնակցեց «Դեմոկրատիան այսօր» ՀԿ –ի կազմակերպած «Ժամանակակից մարտահրավերները լուծելու նոր ուղիների որոնում: Կին խաղարարներ» հինգերորդ միջազգային կոնֆերանսին : Ս.թ. հունիսի 7-ից 9-ը անցկացվող, Ֆրանսիայի ֆինանսական աջակցությամբ կազմակերպված կոնֆերանսի նպատակը խաղաղաշինության գործընթացում կանանց դերի մասին իրազեկումն է: «Դեմոկրատիան այսօր» ՀԿ նախագահ Գյուլնարա Շահինյանն ոգեշնչվել է Անահիտ Բայանդուրի խաղաղասիրական գործունեությամբ: Գրող, թարգմանիչ այս կինը 1993 թվականին մենակ մեկնել էր Բաքու խաղաղության համար բանակցություններ վարելու: ՀԿ-ի ստեղծումից ի վեր և անցկացված կոնֆերանսների ընթացքում, որտեղ աշխարհի տարբեր երկրներից կանայք կարող են ներկայացնել հանուն իրավունքների հավասարության մղած պայքարի մասին իրենց վկայությունները, «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն «Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակը» շնորհել է 16 դափնեկիրների : Այս տարի մրցանակի արժանացան Բաrվին Մոհամեդ Ամինը և Քաթերին Ռոնդերոսը :

«Բաղդադի կանանց ասոցիացիայի» անդամ Բաrվին Մոհամմեդ Ամինը մրցանակին արժանացել է Իրաքում խաղաղաշինության եւ հաշտեցման գործընթացներում կնոջ դերի բարձրացման համար :

Կոլումբիայի ներկայացուցիչ Քաթերին Ռոնդերոսը «Կանանց միջազգային լիգա հանուն խաղաղության եւ ազատության» միջազգային ՀԿ-ի նախագահն է և UN WOMEN կազմակերպության Կոլումբիայի գրասենյակի խորհրդատուն:

JPEG

Դեսպանը հիշեցրեց, որ կանայք ներգրավված են զինված հակամարտությունների տարբեր մակարդակներում՝ նրանք կարող են լինել բռնությունների զոհ, բայց նաև մարտնչել խաղաղության հաստատման համար : Նրանք նաև պոտենցիալ մասնակիցներ են հակամարտությունների բոլոր փուլերում, մասնավորապես խաղաղաշինության, ինչպես նաև վերակառուցման և զարգացման գործընթացներում :

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի շրջանակներում, 2000 թվականին ընդունված 1325 բանաձևը կարևոր դեր ունեցավ այս գործընթացում կոչ անելով պետություններին հակամարտություններից առաջ, հետո և դրանց ընթացքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կանանց պաշտպանության համար: Ֆրանսիան ստանձնել է պաշտպանելու ութ բանաձևերի ընդունումը և հարգումը : Մշակվել և ընդունվել է գործողությունների ազգային պլան, որի նպատակը կանանց հանդեպ բռնությունների անպատժելիության դեմ պայքարն էր, ինչպես նաև խաղաղաշինության գործընթացներում և խաղաղարար գործողություններում կանանց մասնակցությանն աջակցելը :

Դեսպանն ընդգծեց, որ կանայք ոչ միայն զոհեր են՝ նրանց ձայնը պետք է լսվի բանակցությունների և հաշտեցման գործընթացներում : Բացի այդ, քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարական այնպիսի գործընթացում, ինչպիսին է հակամարտող տարածաշրջանում կայունացման հաստատումը, պետք է հանդես գա որպես առաջարկություն անող ուժ : Կանայք՝ սահմանի երկու կողմերում պետք է լինեն հակամարտության լուծման գործում խաղաղության ուղերձ կրողները :

Նախատեսվում է նկարահանել վավերագրական ֆիլմ, ներկայացնելու Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ, իրենց փորձը կիսելու համար աշխարհի տարբեր ծայրերից եկած կանանց վկայությունները (Կոլումբիա, Կիպրոս, Ուկրաինա, Իրաք և այլն), որպեսզի հնարավոր լինի նրանց ձայնը հասցնել ավելի լայն լսարանի :

տպագրված ... 16/06/2017

Էջի սկիզբ