Դանիել Լավալի համերգը Երևանում [fr]

Ուրբաթ երեկոյան, նոյեմբերի 23-ին, ֆրանսիացի դաշնակահարուհի Դանիել Լավալը, այս տարի արդեն երկրորդ անգամ համերգով հանդես եկավ Երևանի Օպերայի «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Դանիել Լավալը կատարեց Սեն-Սանսի Դաշնամուրի թիվ 5 («Եգիպտական») կոնցերտը : Նվագախումբը ղեկավարում էր տաղանդավոր դիրիժոր Տիգրան Հախնազարյանը : Բիսերով ուղեկցվող ծափահարություններից հետո, դաշնակահարուհին կատարեց հանրաճանաչ հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի «Էլեգիան», արժանանալով հանդիսատեսի բուռն ընդունելությանը :

Մամուլը մասնավորապես ընդգծել է Դանիել Լավալի բացառիկ կատարումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ծրագիրն ամբողջությամբ նվիրված էր ֆրանսիական երաժշտությանը. հնչեցին Դեբյուսի «Այծեմարդու հետկեսօրյա հանգիստը» և Սեզար Ֆրանկ «Սիմֆոնիա ռե մինոր»

JPEG - 73.6 ko
L’opéra d’Erevan

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ