Գործընկերություն հանուն բաց կառավարության [fr]

Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարը և Պետական բարեփոխումների և պարզեցման հարցերով պետքարտուղարը ներկայացրել են համատեղ հաղորդագրություն Գործընկերություն հանուն բաց կառավարության նախաձեռնության վերաբերյալ:

Դեկտեմբերի 7-ից 9-ը Ֆրանսիան կհյուրընկալի Գործընկերություն հանուն բաց կառավարության գագաթնաժողովը: Այս նախաձեռնությունն այսօր համախմբում է 70 երկրների և քաղաքացիական հասարակության հարյուրավոր կազմակերպությունների, որոնք ցանկանում են գործել ի նպաստ հանրային գործունեության թափանցիկության և որոշումների կայացման հարցում քաղաքացիների առավել ներգրավման՝ օգտագործելով թվային նորարարությունների ողջ ներուժը :

Գագաթնաժողովը կհամախմբի ավելի քան 4000 մասնակիցների աշխարհի տարբեր ծայրերից. 70 անդամ երկրների ներկայացուցիչներ, որոնցից շուրջ 15-ը պետություների և կառավարությունների ղեկավարներ են, հասարակական կազմակերպություններ, տեղացի խորհրդարանականներ և պատգամավորներ, գործարարներ, լրագրողներ և հասարակ քաղաքացիներ :

Ծրագիրն իրականացվել է շուրջ 700 ֆրանսիական և միջազգային ներդրումների շնորհիվ : Ողջ կառավարությունը մոբիլիզացվել է ծրագրի նախապատրաստման գործընթացի մեջ «բաց նախարարությունների» օրերի միջոցով : Գագաթնաժողովի ընթացքում 12 նախարար և պետքարտուղար կմասնակցեն կլոր սեղանների :

Նախատեսվում է կազմակերպել ավելի քան 200 միջոցառում (համաժողովներ, սեմինարներ, և այլն) : Միջոցառումներին ներգրավված են բազմաթիվ հաստատություններ, ինչպես Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը, Հաշվիչ պալատը, Հանրային կյանքի թափանցիկության բարձր մարմինը կամ Զարգացման ֆրանսիական գործակալությունը : Ազգային ժողովում և Սենատում դեկտեմբերի 8-ին կկայանան խորհրդարանական ժողովրդավարության թեմայով քննարկումներ, իսկ դեկտեմբերի 9-ին Փարիզի քաղաքապետը կընդունի բաց կառավարության առաջամարտիկ 15 տարածքային համայնքների : Դեկտեմբերի 8-ի երեկոյան Փարիզում, բազմաթիվ վայրերում, քաղաքացիների համար կկազմակերպվեն քննարկումներ ժողովրդավարության թեմայով : Միջոցառման շրջանակներում կազմակերպված հաքաթոնը կհամախմբի ողջ աշխարհից երիտասարդների, ովքեր ստեղծում են թվային գործիքներ կհեշտացնելու քաղաքացիների մասնակցությունը հանրային գործունեությանը :

World Resources Institute հասարակական կազմակերպության հետ, որը մեկ տարով Ֆրանսիայի հետ համատեղ նախագահում է «Գործընկերություն հանուն բաց կառավարության» նախաձեռնությունը, սահմանվել են երեք առանցքային առաջնահերթությունները՝ թափանցիկություն, ամբողջականություն և կոռուպցիայի դեմ պայքար, կլիմա և կայուն զարգացում , համատեղ թվային ռեսուրսների կառուցում հանուն ժողովրդավարական նորարարության : Ինչպես Կլիմային նվիրված խորհրդաժողովի (COP21) ընթացքում, Ֆրանսիան ցանկանում է, որ այս գագաթնաժողովը հանգեցնի կոնկրետ արդյունքների : Քաղաքական ուժեղ հայտարարությունից բացի, որը կհրապարակվի գագաթնաժողովի բացմանը, ակնկալվում են նաև նորարար գործողությունների հանձնառություններ, որոնք կոնկրետ ազդեցություն կունենան քաղաքացիների կյանքի վրա:

Գագաթնաժողովը նաև առիթ է հյուրընկալելու նոր գործընկերների՝ Գերմանիային և Բուրկինա Ֆասոյին: Այն թույլ կտա աջակցել Աֆրիկայի բազմաթիվ ֆրանկոֆոն երկրների իրականացնելու բարեփոխումներ, որպեսզի գործընկերությունը նրանց համար դառնա հասանելի, և վերահաստատել Ֆրանսիայի պատրաստակամությունը իր օժանդակությամբ և փորձագիտությամբ ուղեկցելու այն երկրներին, որոնք դրա կարիքն ունեն:

Le programme est disponible ici.

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ