Գյումրի, քաղաք` հայացքը դեպի ապագան [fr]

Հինգշաբթի, նոյեմբերի 29-ին, Ֆրանսիայի դեսպանը, Մշակույթի և համագործակցության հարցերով կցորդի ուղեկցությամբ մեկնել էր Գյումրի:

Դեսպանի համար սա լավ առիթ էր հանդիպելու Գյումրիի նոր քաղաքապետ պարոն Սավել Բալասանյանի հետ, ով այս պաշտոնում ընտրվել է այս տարվա սեպտեմբերին:

Նոր քաղաքապետի համար առաջնահերթ խնդիրների շարքում են ձեռնարկությունների հիմնադրման միջոցով աշխատատեղերի ստեղծումը և զբոսաշրջության զարգացումը : Այս առումով, պրն. Բալասանյանը կարևորում է ազատ գոտիների ստեղծումը և մեծ հույսեր կապում երիտասարդ ու բարձր որակավորում ունեցող բնակչության հետ : Ֆրանսիայի Դեսպանը նշել է, որ ֆրանսիացի ներդրողների հետաքրքրությունը տարածաշրջանի համար արդեն իսկ ակնհայտ է և դրա վկայությունը համակարգչային և համացանցային ընկերության ներկայությունն է այստեղ :

Պրն. Բալասանյանն իր գոհունակությունը հայտնեց Գյումիրիի` Ֆրանսիայի հետ ունեցած բարեկամության առնչությամբ, բարեկամություն, որն անցել է 1988թ. ավերիչ երկրաշարժի փորձություններով :

JPEG - 54.5 ko
L’Ambassadeur et le maire de Gumri, lors de leur entretien à la Mairie Դեսպանը և Գյումրիի քաղաքապետը հանդիպման ժամանակ

Դեսպանի հաջորդ հանդիպումը Շիրակի մարզպետ, պրն. Աշոտ Գիզիրյանի հետ էր :

Այնուհետև, Ֆրանսիայի Դեսպանն այցելեց « Ժան Ալբեր Պողոսյան » արվեստի դպրոց, որը կրում է, ներկայումս Շվեյցարիայում բնակվող երկու հովանավորների անունը : Դպրոցը երիտասարդ տաղանդներին հնարավորություն է տալիս բացահայտել իրենց ունակությունները կիրառական արվեստի և երաժշտության ոլորտներում :

JPEG - 38.8 ko
L’Ambassadeur observe les oeuvres réalisées par les élèves de l’école d’art "Jean Albert Boghossian" Դեսպանը դիտում է « Ժան Ալբեր Պողոսյան » արվեստի դպրոցի սաների ստեղծագործությունները

Այցը շարունակվեց Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողների հետ հանդիպումով : Կենտրոնը ստեղծվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից սատարվող Տեխնոպարկի ծրագրի շրջանակներում, որն իր դռները կբացի հաջորդ տարի : Ուսանողներն իրենց երկամյա դասընթացներին զուգահեռ, աշխատում են Կենտրոնի նորաստեղծ տեխնոլոգիական ձեռնարկություններում : Այսպիսով, նրանք նախապատրաստվում են պրոֆեսիոնալ կյանքին, ինչը նրանց թույլ կտա հետագայում հեշտությամբ աշխատանք գտնել Գյումրիում :

JPEG - 42.8 ko
L’Ambassadeur en visite au Centre de Technologies Դեսպանի այցը տեխնոլոգիական կենտրոն

Վերջապես Դեսպանը հանդիպեց Եվրամիության և Ռոն Ալպեր շրջանի կողմից ֆինանսավորվող « Eurasia Doc » ծրագրի մասնակիցներին: Ծրագրի նպատակը վավերագրական ֆիլմերի զարգացումն է : Հինգ վրացի և չորս հայ երիտասարդ ռեժիսորներ աշխատում են մի ֆիլմի նախագծի վրա, որը 2013թ. հուլիսին Ոսկե Ծիրան փառատոնի ընթացքում կներկայացվի կինոարտադրողներին :

JPEG - 45.5 ko
L’Ambassadeur avec les responsables du programme "Eurasia doc" Դեսպանը « Eurasia Doc » ծրագրի պատասխանատուների հետ

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ