Գիտական Հետազոտությունների Ազգային Կենտրոնի մոսկովյան բաժանմունքի տնօրեն Միշել Տարարինի այցը Երևան [fr]

2011 թվականի հոկտեմբերից ԳՀԱԿ-ի մոսկովյան բաժանմունքի ղեկավարումը ստանձնած Միշել Տարարինը ժամանեց Երևան` հանդիպելու Ֆրանսիայի և Հայաստանի միջև գիտության բնագավառում հարուստ համագործակցություն ծավալող գործընըկերներին :

Այս առիթով նա հանդիպումներ ունեցավ Երևանի պետական համալսարանի և տարբեր ինստիտուտների պատասխանատու աշխատակիցների հետ. Երկրաբանական գիտություններ, Բիոտեխնոլոգիա, Ֆիզիկա, Հնեաբանություն և ազգագրություն:

Այնուհետև նա, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի և Կրթության և գիտության փոխնախարար Յուրի Շուքարյանի ներկայությամբ Դեսպանին ներկայացրեց ֆրանս -հայկական գիտական համագործակցության խորացմանն ուղղված իր ծրագրերը :

Michel Tararine - JPEG

տպագրված ... 26/06/2018

Էջի սկիզբ