Գաղափարների գիշեր 2020 [fr]

Գաղափարների և գիտելիքների ազատ շրջանառությունը նշելու նպատակով, 2016 թվականին Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած “Գաղափարների գիշեր” միջազգային միջոցառման շրջանակներում, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Երևանի քաղաքապետարանի հետ գործընկերությամբ կազմակերպում է կլոր սեղանների, սեմինարների, ներկայացումների, ցուցահանդեսների և կինոնկարի ցուցադրության երեկո՝ կենդանի բնության պահպանման թեմայով:

La Nuit des idées 2020 - PNG

Ինչպե՞ս պաշտպանել կենդանի բնությունը մի աշխարհում, որտեղ կենսաբազմազանության վիճակն օրեցօր վատթարանում է և որտեղ մարդիկ շատ քիչ ժամանակ ունեն հակազդելու էկոլոգիական անողոք ճգնաժամին: Ի՞նչ գործողություններ են իրականացվում Ֆրանսիայում, Հայաստանում և ողջ աշխարհում ժամանակակից այս մարտահրավերներին դիմակայելու համար:

Հինգշաբթի, 30 հունվարի 2020թ.
Երևանի քաղաքապետարանի նախասրահ
Սկսած ժամը 19.00-ից
Մուտքն ազատ է
Համաժամանակյա հայերեն թարգմանություն

Ծրագիր.

  • - Ժամը 19.00 – Բացման խոսք
  • - Ժամը 19.30 – Կայուն զարգացման հարցերով փորձագետ Կարոլին Ժերվեի կոնֆերանսը՝ կենդանի բնության պահպանման թեմայով :
  • - Ժամը 20.15 – Կլոր սեղան նվիրված Հայաստանում, Ֆրանսիայում և աշխարհում բնապահպանական խնդիրներին՝ Էկոլուր տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի, WWF Հայաստան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանի և Կարոլին Ժերվեի մասնակցությամբ: Մոդերատոր՝ լրագրող Հասմիկ Առաքելյան:
  • - Ժամը 20.45 – Էկո Աղբ ՀԿ-ի ներկայացումը Հռիփսիմե Մկրտչյանի կողմից
  • - Ժամը 21.15 - Մարի-Մոնիկ Ռոբենի «Ինչի՞ ենք սպասում » ֆիլմի ցուցադրությունը:

Քննարկումներին զուգահեռ, ողջ երեկոյի ընթացքում, մասնակիցներին կառաջարկվի.

  • - Ժամը 19.00-23.00 – GoodPlanet հիմնադրամի պատրաստած, Յան-Արտուս Բերտրանի « 60 լուծում կլիմայի փոփոխությանը դիմակայելու համար» լուսանկարների ցուցահանդեսը :
  • - Ժամը 19.00-21.00 – Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հետ համագործակցությամբ կազմակերպված, կենդանի բնության թեմայի շուրջ արվեստի գործի ստեղծում՝ համատեղ ուժերով: Նկարելու տեխնիկային տիրապետելը պարտադիր չէ:
  • - Ժամը 20.00-20.15 – Մնջախաղի պետական թատրոնի արտիստների ներկայացումը կենդանի բնության թեմայով:

տպագրված ... 31/01/2020

Էջի սկիզբ