Գաղափարների գիշեր

2016թ. Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակներում, Ֆրանսիայի դեսպանությունը կազմակերպում է հանրային քննարկումներ «Քաղաքը սրտում» խորագրով, որը տեղի կունենա ապրիլի 1-ին ժամը 18-ից 22-ը Միրզոյան գրադարանում: Մուտքն ազատ է բոլորի համար՝ ազատ տեղերի առկայության դեպքում:

Առաջին անգամ «Գաղափարների գիշերը» կազմակերպվել է 2016թ. հունվարի 27-ին Փարիզում, Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար, պարոն Լորան Ֆաբիուսի նախաձեռնությամբ: Միջոցառման ընթացքում մտավորականներ, արվեստագետներ, ճարտարապետներ հնարավորություն ունեցան երկխոսել վաղվա աշխարհի մասին:

Ներառական կրթությունը, առողջապահության հասանելիությունը, զբաղվածությունը և քաղաքային շրջակա միջավայրը կհանդիսանան ֆրանսիացի և հայ գործիչների, քաղաքաշինարարների, ճարտարապետների, ասոցիացիաների ղեկավարների, մտավորականների, արվեստագետների և գործարարների երկխոսության առարկան: Նրանք կքննարկեն այսօրվա քաղաքի անցումը դեպի այն քաղաքը, որ կցանկանային տեսնել վաղը:

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ