Բոլոր հայերը երաժիշտ են [fr]

Ուրբաթ, հունիսի 21-ին, Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանությունը, երեկոյի բացառիկ հովանավոր` Օրանժ Արմենիայի գործընկերությամբ, նշեց Երաժշտության տոնի 31-րդ թողարկումը, որի թեման էր «Հայերը երաժիշտ են», մասնակցությամբ Ֆրանսիայի Դեսպան, պրն.Անրի Ռենոյի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան` պրն. Տրայան Հրիստեայի և Օրանժ Արմենիայի Գլխավոր տնօրեն` պրն. Ֆրանսիս Ժելիբտերի:

Այս առիթով, ավելի քան 30 սիրողական երաժիշտ, մեծ մասամբ ուսանողներ, իրենց երաժշտական տաղանդը ցուցադրեցին ավելի քան 170 հանդիսատեսի առջև: Ծրագրում ներառված էին երգեր ֆրանսիական և միջազգային երգացանկից, դասական, ինչպես նաև հայկական երաժշտություն, չէր մոռանացվել իհարկե Էդիտ Պիաֆը, ում նվիրված էր Երաժշտության տոնի 2013թ. թողարկումը:
Ջերմ և անկաշկանդ մթնոլորտում, հանդիսատեսը ավելի քան երեք ժամ վայելեց բազմաթիվ կատարումներ:

Այս երեկույթով, Ֆրանսիայի Դեսպանությունը, ցանկանալով հավատարիմ մնալ Երաժշտության տոնի ոգուն, հնարավորություն տվեց երիտասարդ սիրողական երաժիշտներին ցույց տալու իրենց շնորհքը: Երեկոյի ընթացքում, Դեսպանը, ինչպես նաև Մշակույթի և Համագործակցության հարցերով Խորհրդականը, ի մեծ ուրախություն ներկաների, կատարեցին համապատասխանաբար Շարլ Ազնավուրի « La Bohême » և Մաքսիմ Ֆորեստիեյի « La p’tite hirondelle » ստեղծագործությունները:

JPEG - 167.7 ko
Chant et piano pour "Raphaël" de la chanteuse française Carla Bruni
JPEG - 190.8 ko
Un étudiante interprète "Ma philosophie", d’Amel Bent

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ