Բնակարանների էներգաարդյունավետության բարելավումը՝ սոցիական և բնապահպանական մարտահրարվեր Հայաստանի համար [fr]

Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամը դեկտեմբերի 16-ին կայացած մամլո ասուլիսի ընթացքում ամփոփեց Սոցիալական էներգաարդյունավետ բնակարանային ֆինանսավորման «Ջերմ օջախ» ծրագրի արդյունքները: 2015 թվականին, ծրագիրը թույլ տվեց տրամադրել 295 վարկ՝ մեկ միլիոն եվրո ընդհանուր գումարով, յուրաքանչյուր վարկի համար միջին հաշվով տրամադրելով 3400 եվրո, որը կարող էր հասնել մինչև 9500 եվրոյի: Հիմնադրամի կողմից կառավարվող այս փաթեթը, 3600 սոցիալական բնակարանի վերանորոգման համար Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ՀՀ Կենտրոնական բանկի մասնաճյուղը հանդիսացող Ազգային հիպոթեքային ընկերությանը հատկացված 10 միլիոն եվրո ընդհանուր ֆինանսավորման մի մասն է:

Նախատեսված ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար, այս վարկից օգտվողները, եթե սկսել են բնակարանի էներգաարդյունավետությանն ուղղված աշխատանքները, կարող են ստանալ վարկի գումարի 10 տոկոսը՝ շնորհիվ Եվրոպական հարևանության ներդրումային ծրագրի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհի: Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամի նախագահ Արա Նազինյանը, ով Հանրապետությունում կառավարում է վերանորոգման տարբեր ծրագրեր, ընդգծեց, որ վարկերի մեծ մասը տրամադրվում է շրջաններում ապրող համեստ ընտանիքներին և անուղղակի կերպով աջակցում էներգախնայող նյութեր և սարքավորումներ (ջերմամեկուսիչներ, պատուհաններ…) արտադրող և վաճառող տեղական գործարարներին: Նա հիշեցրեց բնակարանների էներգետիկ արդյունավետության ծրագրերի սոցիալական ազդեցության մասին, որը հնարավորություն է տալիս ընտանիքներին մինչև 30 տոկոսով կրճատել էներգիայի ծախսերը և բնապահպանական ազդեցության մասին, հաշվի առնելով այն փաստը, որ էներգաարդյունավետությունը նպաստում է ջերմոցային գազերի արտանետման կրճատմանը:

Մասնակցելով մամլո ասուլիսին, Ֆրանսիայի դեսպանության մշակույթի հարցերով խորհրդական Ժան-Միշել Կասբարյանը գոհունակությամբ նշեց, որ ԶՖԳ-ի և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այս ծրագիրը մամուլին ներկայացվեց Փարիզում կայացած, Կլիմային նվիրված միջազգային կոնֆերանսի փակումից մի քանի օր անց: Այս կոնֆերանսի արդյունքում կնքվեց հավակնոտ, ունիվերսալ, պարտավորեցնող և ճկուն մի համաձայնագիր, որը թույլ կտա մինչև դարի վերջը սահմանափակել գլոբալ տաքացումը 1,5-ից 2°-ով:

Մանրամասն տեղեկություններ կգտնեք Ջերմ օջախ ծրագրի կայքում՝ http://jermojakh.am/?page_id=31

տպագրված ... 18/12/2015

Էջի սկիզբ